Նորություններ

Հեռավար կրթություն Հայաստանում՝ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

01.12.2017

 Հայաստանում հոկտեմբերից առաջին անգամ իրականացվում է հեռավար ուսուցում: Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների  մրցակցային  հիմնադրամի (ՆՄՀ) «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում  ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրավունք են ստացել առաջին անգամ ՀՀ-ում իրականացնել մագիստրոսական կրթական ծրագիր` հեռավար ձևաչափով: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը տեղեկացրեց, որ հեռավար կրթություն իրականացվում է գործարար վարչարարություն մասնագիտությամբ: Նա նշեց, թե սկզբից իրենց անհանգստացնում էր այն հարցը՝ արդյոք կկարողանա՞ն հեռավար կրթության տարրերն օգտագործելով՝ ապահովել այն կրթական շեմը ուսանողների համար, որը պահանջվում է: Այնուհետև նշեց, որ այժմ համոզված են՝ օգտագործելով կրթական տեխնոլոգիաները՝ կկարողանան ճիշտ մատուցել դրանք կրթության ոլորտում: Խոսելով հեռավար ուսուցման արդյունավետության մասին՝ պարոն Լոքյանը մանրամասնեց. «Հեռավար ուսուցումը, եթե արդյունավետ կազմակերպվի, մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հեռակա ուսուցումը: Ուսման վարձը 400 հազար դրամ է տարեկան: Այն ավելի քիչ է, քան առկա և հեռակա ուսուցման ձևերով սովորելու դեպքում: Սրանք կարևոր առավելություններ են, որոնք հնարավորություն կտան տանը նստած, աշխատող և հեռվում գտնվող մարդուն ստանալ կրթական ծառայություններ բարձր որակով»: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանն էլ փաստեց, որ ներկայումս հեռավար ուսուցմամբ սովորողների կեսից ավելին մարզից ուսանողներն են: Այն մտահոգություններին, թե հեռավար կրթությունը բացառում է դասախոսի հետ շփումը, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Մեր հարթակը հնարավորություն տալիս է ստեղծել, այսպես կոչված, վիրտուալ լսարաններ, որտեղ լսարանում նստած են ուսանողներ և դասախոսներ ու կարող են առցանց շփվել միմյանց հետ»: Նա տեղեկացրեց, որ ընդունելությունը կատարվում է հարցազրույցի միջոցով, ընտրված է միջին շեմ: Այնուհետև վստահեցրեց. «Ուսումնառության ընթացքում պայմաններ են ստեղծվում, որ միջանկյալ և ավարտական քննություններին անձն անպայման ներկա լինի»:

Աղբյուրը՝ www.aravot.am

 

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...