Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկում ՀՀ Արագածոտնի մարզում

16.11.2017

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում շարունակվում է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը: Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում երկօրյա աշխատանքային այցով ՀՀ Արագածոտն մարզի համապատասխան համայնքներում էին ԿԾԿ ԾԻԳ-ի նախադպրոցական միկրոծրագրերի համակարգողներ Ռ. Խաչատրյանը և Ա. Կարապետյանը: Աշխատանքային այցի նպատակը վերոնշյալ մարզի 8 համայնքներում իրականացվող միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հավելենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան, Ագարակ, Կաթնաղբյուր, Վարդենիս, Ոսկեվազ, Արայի, Ավան և Ոսկեհատ համայնքների կրթական հաստատություններում հոկտեմբերի 1-ից գործում են նորաստեղծ նախակրթարանները: Աշխատանքային այցի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ իրականացվել են շենքային պայմանների և տարածքի վերանորոգման, պատուհանների տեղադրման, նախատեսված տարածքներում էլեկտրամոնտաժային աշխատանքները: Անհրաժեշտ կրթական բովանդակությունն արդեն մշակված է, ինչպես նաև պահարանները լի են անհրաժետ գրականությամբ, ուսումնական նյութերով, գրենական պարագաներով, ամփոփվում է խաղային անկյունների ստեղծումը: Նախակրթարանի բացումը Արագածատոնի մարզի Ուջան համայնքի Զ. Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետիս Հարությունյանի խոսքերով երկար և շատ սպասված իրադարձություն էր և´ համայնքի, և´ կրթօջախի համար: Իսկ Ավան համայնքի թիվ 2 հիմնական դպրոցում ԾԻԳ-ի ներկայացուցիչներին դիմավորեցին ոչ միայն նախակրթարանի սաներն ու դաստիարակները, այլև ծնողները: Ծնողների հավաստմամբ, նախակրթարանր արդարացրել է ծնողների սպասումները: Նրանք գոհ են, թե՛ դաստիարակներից, թե՛ նախակրթարաններում երեխաների ստացած գիտելիքներից: Ոսկեվազ համայնքի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ այդ պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը կբարձրանան: Վարդենիսի համայնքի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում ԾԻԳ-ի ներկայացուցիչներին փոքրիկ Արմենը մեծ ոգևորությամբ ցույց տվեց իր և ընկերների համար նախատեսված խաղալիքները:
Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանների սաները: Մարզի բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը համայնքներում, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...