Նորություններ

Գինեգործական կրթության արդյունավետության բարձրացման ծրագիրն ավարտական փուլում է

27.10.2017

Հոկտեմբերի 23-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վաչագան Մելքոնյանի ուղեկցությամբ այցելեցին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսություն: Միջանկյալ այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում նախատեսվում է գինեգործության ամբողջական արդյունավետ կրթական համակարգի ստեղծում, ինչպես նաև գիտափորձերի համար նախատեսված ժամանակակից գիտաարտադրական տեխնիկայով հագեցած օրինակելի տնտեսության գործարկում: Շրջելով ինչպես արտադրական տարածքում, այնպես էլ շինությունների ներսում՝ ներկաները ծանոթացան գիտաուսումնաարտադրական բազայի ստեղծման աշխատանքներին, որոնք ավարտական փուլում են: Ներկաներն ամրագրեցին, որ բուհի կողմից տրամադրված շինությունների վերանորոգումը ավարտված է, ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս շրջանակներում ամբողջությամբ հիմնանորոգվել են երկու շինություններ, որոնցից առաջինը արտադրական է, իսկ երկրորդում տեղակայված են թե արտադրական նշանակության, թե ուսումնական տարածքներ: Կառուցվել է նաև դարպաս և լրացուցիչ կցակառույց: Բուհի կողմից իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, որոնց արդյունքում դրական զարգացումներ են ապահովվել նաև Ոսկեհատ համայնքի համար, մասնավորապես՝ բուհը ուսումնափորձարարական բազայի համար անցկացրել է ջրագիծ, որը հասանելի է նաև գյուղի բնակիչներին: Բացի այդ, ամբողջությամբ մատակարարվել են գինեգործական կրթության կազմակերպման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումները, իրականացվել է բուհի համապատասխան աշխատակիցների վերապատրաստումը դրանց շահագործման ուղղությամբ: Բուհի կողմից մշակվել և տպագրվել են գինեգործական կրթությունը նորովի կազմակերպելու համար անհրաժեշտ ուսումնական ձեռնարկները, ընթացքում է նաև դասագրքի տպագրությունը: Արդեն իսկ նկատելի են արդյունքները դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հիմնված խաղողի այգում, որից ընթացիկ սեզոնին մթերվել է տասը տոննայից ավելի խաղող՝ չնայած այն հանգամանքին, որ խաղողի այգին դեռևս լրիվ բերքատվության շրջան չի մտել: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ արդյունքները արդեն իսկ տեսանելի են նաև շահառուներին, քանի որ դիմորդների և ուսանողների շրջանում առկա է մեծ հետաքրքրվածություն արդիական գինեգործական կրթության ստանալու հնարավորությամբ, ինչն արտահայտվում է այս ուղղությամբ դիմորդների նկատելի աճով:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...