Նորություններ

Նախակրթարանների բացում ՀՀ Արարատի և Սյունիքի մարզերում

03.10.2017

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Արարատի մարզի 9 և Սյունիքի մարզի 3 համայնքների կրթական հաստատություններում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև կնքված դրամաշնորհային պայմանագրերով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին ՀՀ Արարատի մարզի 9 և Սյունիքի մարզի 3 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման, ապա գույքով և անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով համալրման աշխատանքները: Մեկնարկից 4 ամիս անց միկրոծրագրերն արդեն կյանքի են կոչվել: Նախակրթարանների բացմանը ներկա էին Վեդու համայնքապետ Վարուժան Բարսողյանը, համայնքապետի քարտուղար Վահագն Վարդանյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Արարատի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով: Նախակրթարանի բացումը, Ղուկասավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ահարոնյանի խոսքով, երկար և շատ սպասված իրադարձություն էր և՝ համայնքի, և՝ կրթօջախի համար: Իսկ Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանի խոսքով՝ նախադպրոցական տարիքի երեխան հմուտ մասնագետների շնորհիվ նախակրթարանում կստանա անհրաժեշտ գիտելիքներ և կապահովվի նրա սահուն անցումը տարրական դպրոց: Տնօրենը կարևորեց դպրոցներում իրականացված ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ այդ պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը կբարձրանան: Հավելենք, որ այսօր իրականացման փուլում են միկրոծրագրերը ՀՀ Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում:  

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...