Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին

03.10.2017

Հոկտեմբերի 2-6-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Այցին նախընթաց ԿԾԿ ԾԻԳ-ը նախապատրաստել և ՀԲ կրթության հարցերով թիմին էր տրամադրել ծրագրի միջնաժամկետ գնահատման մանրամասն հաշվետվություն՝ պարզաբանելով ծրագրի առաջընթացն ըստ բաղադրիչների, ինչպես նաև միջնաժամկետ իրականացման արդյունքում արված եզրակացություններն ու առաջարկությունները: Այցի շրջանակներում հոկտեմբերի 3-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար, ավագ տնտեսագետ Սորեն Նելմանը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ինչպես նաև ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննությունն էր և ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից 2017 թվականին իրականացված աշխատանքների մշտադիտարկումը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավում» ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը` նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար և արդյունավետ քննարկում մաղթեց հանդիպման մասնակիցներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների, ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցերին: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները համոզված են, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները նպաստում են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքին:  

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...