Նորություններ

Առողջ ապրելակերպին և անվտանգ կենսագործունեությանն առնչվող հարցերը Ազգային կրթակարգում

08.09.2017

      Սեպտեմբերի 7-ին <<Հուսո տուն>> բարեգործական կենտրոնում տեղի ունեցավ <<ԱՌՆ կրթության հիմնահարցերի թեմատիկ խմբի հանդիպումը: Հանդիպման առանցքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման վարչության կողմից մշակված ԱՌՆ նախագծի քննարկումն էր: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում ներկայացված ելույթների և քննարկումների նպատակը ՀՀ կրթության ոլորտի ԱՌՆ ռազմավարության նախագծի ներդրման հետ կապված հետագա քայլերն ու առաջարկներ էին: Հանդիպման ընթացքում զեկուցմամբ հանդես եկավ նաև <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը: Զեկուցման հիմքում Ազգային կրթակարգի արժևորումն էր, որտեղ առանձնակի տեղ են զբաղեցնում առողջ ապրելակերպին և անվտանգ կենսագործունեությանն առնչվող դրույթները:Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչի ղեկավարը նշեց. <<Կրթության համակարգին սերտորեն առնչվում են հրատապ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրներ, ինչպես արտակարգ իրավիճակներին դիմագրավելը և տարբեր ռիսկերը հաշվի առնելը: Մենք կարծում ենք, որ հանրակրթության առաքելությունն ուղղված է արդի և ապագա մարտահրավերներին դիմակայելու պատրաստ ազատ, բարոյական, նախաձեռնող, կամային բարձր որակներով օժտված քաղաքացու ձևավորմանը>>:Նա շեշտեց, որ Ազգային կրթակարգը լինելով հանրակրթության բովանդակությունը սահմանող և դրա ներդրմանն ու իրականացմանը միտված նորմատիվ իրավական փաստաթուղթ, առանձնկի կարևորվում է արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվելու, ուրիշներին բժշկական և այլ տեսակի օգնություն ցուցաբերեկու հմտությունների ձևավորումը, թե տարրական կրթության ընթացքում և, թե միջին ու ավագ դպրոցում: <<Դպրոցական բոլոր մակարդակներում առանձնակի շեշտվում է առողջ ապրելակերպի կարևորությունը և անվտանգ կենսագործունեության կանոնների իմացությունը>>, հավելեց ԾԻԳ ներկայացուցիչը: Կ. Մելքոնյանը անդրադառնալով առարկայական համալիր ծրագրերին նշեց, <<Սույն կրթակարգով սահմանված 9 ուսումնական բնագավառների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում <<Ֆիզիկական կուլտուրա >>, <<ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն>> ուսումնական բնագավառը: Հավելելով՝ <<Միջին դպրոցի վերոնշյալ ուսումնական բնագավառը կարևոր նշանակություն ունի հայրենասիրական դաստիարակության համար, այն ապահովում է ֆիզիկական դաստիարակություն և ռազմարվեստի հիմունքների իմացություն:>>: <<Մենք հավատում ենք, որ կկարողանանք մեծացնել մի նոր՝ առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, կենցաղային վտանգավոր և արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, հայրենասեր, արժանապատիվ քաղաքացի>>, ամփոփեց իր ելույթը ԾԻԳ-ի ներկայացուցիչը:
Այսպիսով՝ Ազգային կրթակարգը նպաստելու է անհատի բայորահոգեբանական, գեղագիտական, էկոլոգիական և ֆիզիկական դաստիարակությանը, առողջ ապրելակերպի հիմքերի արմատավորմանը և կենցաղում պատասխանատու վարքագիծ դրսևորող անձի ձևավորմանը:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...