Նորություններ
Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2017
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը սրտանց շնորհավորում է ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Մեզ համար չափազանց կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը:Մեր կրթական ծրագրերի աջակցությամբ մոտ 300 համայնքի շուրջ 28.000 երեխա այժմ ավելի լավ է պատրաստված դպրոց հաճախելուն, իսկ ավելի քան 16 բուհեր հիմնել են նորարարական լաբորատորիաներ ուսանողների համար:
Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը շնորհավորում է առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին մաղթում է հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ. ցանկանում, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով:
Լավագույն ցանկութուններով` ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ