Նորություններ

Մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

29.08.2017

     2017-18 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները: ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուները ՀՀ բոլոր մարզերում հանդիպել են դպրոցների տնօրենների հետ, նրանց հետ քննարկել նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները և ներկայացրել հիմնական առաջնահերթությունները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է կրթության պատասխանատուների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը: Իր ելույթում նախարարը նշել է, որ 2017-2018 ուսումնական տարում կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխում են նոր փուլ։ «Կրթությունը կարևոր գործիք է պետության ձեռքին` իր հիմնական նպատակները իրականացնելու համար, իսկ պետության հիմնական նպատակը ժողովրդի անվտանգության և նրա մրցունակության ապահովումն է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ունենալ վաղվա Հայաստանում` եվրոպական ժամանակակից քաղաքակրթական ամենաբարձր արժեքներին հավատարիմ, բայց էությամբ իր հողին ու ջրին նվիրված քաղաքացի։ Հետևաբար, կրթական համակարգի առաջ դրվում է հիմնական մի խնդիր՝ պետք է լինենք կամ սպասարկող երկիր կամ արժեք արտադրող: Մեր տարածաշրջանի դժվարություններին դիմագրավելու համար պետք է կրթական համակարգում զարկ տանք բնագիտությանը։ Սա ենթադրում է, որ մենք մեր կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք, որպեսզի բոլոր բարեփոխումները ուղղված լինեն մի նպատակի՝ ամեն ինչ դասակարգել և իր տեղը դնել: Մենք հիմա միջառարկայական կապերի միջոցով փորձում ենք կրթական համակարգի բուրգը հստակ ձևավորել։ Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչև 2030 թվականի ծրագիրը, որի ներքո կձևավորվի երեք կարևոր ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր»,-նշել է նախարարը` իր ելույթում անդրադառնալով նաև ուսումնական ծրագրերի բեռնաթափման խնդրին: Նախարարը անդրադառնալով նաև Կրթության ազգային ինստիուտի վերափոխման անհրաժեշտությանը՝ վերջինիս դասագրքաստեղծ գործունեության, ուսուցիչների վերապատրաստման և նոր չափորոշիչների ու կրթակարգի ձևավորման համատեքստում խոսել է նաև մանկավարժական կրթության, մասնավորապես, երկակի մոտեցմամբ մասնագիտությունների վերականգնման հնարավորության մասին: Լևոն Մկրտչյանը պատասխանել է նաև դպրոցի տնօրենների հարցերին:
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը և Վահրամ Մկրտչյանը մասնակցում էին համապատասխանաբար Շիրակի և Լոռու մարզերում անցկացվող խորհրդակցություններին:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...