Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզում ամփոփվում է նախադպրոցական միկրոծրագրերի առաջին փուլը

22.08.2017

   <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում շարունակվում է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը: Օգոստոսի առաջին տասնօրյակում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզի 3 համայնքներում էր ԿԾԿ ԾԻԳ-ի շինարար - խորհրդատու Վռամ Բոյաջյանը: Աշխատանքային այցի նպատակը Սյունիքի մարզի վերոնշյալ համայնքներում իրականացվող միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հավելենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 3 , Գորիսի թիվ 1 և Քարահունջի նախադպրոցական ուսումնական հաստատություններում օգոստոսի 31-ին ավարտվում է իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի առաջին փուլը: Այցի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքների ողջ ընթացքին: Հիշեցնենք, որ միկրոծրագրերի իրականացման մեկնարկը տրվել է սույն թվականի մայիսի 30-ին, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Սյունիքի մարզի 3 կրթական հաստատությունների միջև կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր : Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման աշխատանքները: Հավելենք, որ վերոնշյալ միկրոծրագրերն իրականացվում են դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Աշխատանքային այցի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի շինարար խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձնագրեց, որ արդեն ավարտին են հասցվել շենքային պայմանների և տարածքի վերանորոգման, պատուհանների տեղադրման աշխատանքները, իրականացվել են նախակրթարանների համար նախատեսված տարածքներում էլեկտրամոնտաժային աշխատանքները, ջրագծերի անցկացումը: Արդեն մշակված է անհրաժեշտ կրթական բովանդակություն նախադպրոցական կրթությունը նորովի կազմակերպելու համար, ինչպես նաև ամփոփվում է դաստիարակների վերապատրաստումը Կրթության Ազգային ինստիտուտի կողմից: Հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է անհրաժետ գրականության, ուսումնական նյութերի, գրենական պարագաների ձեռքբերումը ու խաղային անկյունների ստեղծումը , ինչը կնպաստի նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը, անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը: Վերոնշյալ դպրոցի տնօրենները փաստում են` նման նախակրթարանների ստեղծումը անպայման կբարձրացնի ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...