Նորություններ

Հավաստագրեր` դպրոցի ներկայացուցիչներին

28.07.2017

     «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում 2016 թվականի նոյեմբերի 23-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և «Ագենս Յունիվերսարի դե Լա Ֆրանկոֆոն» կազմակերպության միջև ՏՀՏ վերապատրաստման կարիքների գնահատման, մոդուլների մշակման և վերապատրաստողների վերապատրաստման նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մշակվել են ՏՀՏ վերապատրաստման մոդուլներ:Մշակված մոդուլները նախատեսված են շարունակական վերապատրաստումներ իրականացնելու համար: Պայմանագրի շրջանակներում վերապատրաստողների վերապատրաստումը իրականացնելու համար Երևանից և մարզերից ընտրվել են 30 վերապատրաստողների թեկնածուներ, որոնք երկու խմբով 5-օրյա աշխատակարգով՝ հունիսի 12-16-ը և 26-30-ը Ֆրանսիական համալսարանում անցել են վերապատրաստումներ և հաջողությամբ հանձնել ավարտական թեստը:Հուլիսի 27-ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնում 30 վերապատրաստողների հանձնվել են համապատասխան հավաստագրերը:
Մասնակիցներին շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռուզաննա Ղանթաղչյանը հույս հայտնեց, որ այս վերապատրաստումները երաշխավորում են նոր մեթոդների կիրառումը հայստանյան կրթական համակարգում, ինչն էլ անպայման կբարելավի ուսուցման որակը։ «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը նշեց, որ ունենալով նման գործիքներ, արդեն իսկ վերապատրաստված վերապատրաստողները «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում կիրականացնեն 4000 ուսուցիչների և վարչական աշխատողների հասցեական վերապատրաստումներ` ՏՀՏ-ի կիրառումը կոնկրետ առարկանրի դասավանդման և ուսումնական հաստատությունների վարչարարության ընթացքում: Վերապատրաստումները շարունակական բնույթ կկրեն և վերապատրաստումներից հետո հետադարձ կապի ապահովումը, ուսուցիչների միջև համագործակցային աշխատաոճ սերմանելու հնարավորությունները կնպաստեն շոշափելի առաջընթացի։
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...