Նորություններ

Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավարը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարարին

19.06.2017

Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա են եղել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում»ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, փորձագետ Օնի Լուսկ-Սթոուվերը, ԿԳՆ ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը, որոնք նպատակ ունեն աջակցել բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթության ոլորտի բարեփոխումներին:Նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար՝ նշելով, որ կրթության բարեփոխումների շարունակականության և արդյունավետության տեսանկյունից առանձնացվել են որոշակի ուղղություններ, որոնք առաջարկվում է ներառել Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրում:ԿԳ նախարարը ՀԲ ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունությանը, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծմանը և այլ խնդիրների առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...