Նորություններ

ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկում ՆՄՀ շրջանակներում

13.06.2017

        Հունիսի 6-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում: Այդ համատեքստում հունիսի 13-ին տեղի ունեցավ հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ՃՇՀԱՀ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին բուհի տարածքում և ծանոթացան ՆՄՀ շրջանակներում Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: Ներկաներին ողջունեց ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նշենք, որ 2017 թվականի ապրիլին ավարտվել է «Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ» դրամաշնորհային ծրագրի վեցերորդ փուլը: Այս փուլի մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրեցին, ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր այն սարքավորումները, հարմարանքները ու տեղակայանքները, որոնց գնումն ու մատակարարումը իրականացվել է նախորդ մշտադիտարկման այցից հետո, տեղադրված էին համապատասխան լաբորատորիաներում: Լաբորատորիայի աշխատակիցները ներկայացրեցին այդ սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացված գիտահետազոտական աշխատանքների մանրամասները: Ընթացքում է լազերային հաստոցների մատակարարումը: Ամփոփվում է լաբորատոր լրացուցիչ սարքավորումների գնման գործընթացը: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում են իրականացվել լաբորատորիայի տարածքի հիմնանորոգման աշխատանքները, նախատեսված գույքի, համակարգչային տեխնիկայի, օդափոխման և անվտանգության համակարգերի ձեռքբերումը է: Լաբորատորիայի և լսարանային հատվածի կահավորումը ևս իրականացված է: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ընթացքում է Ճարտարապետական և շինարարական նյութագիտության, տեխնոլոգիաների ու կոնստրուկցիաների հիմնահարցերին առնչվող յոթ մասնագիտությունների կրթական ծրագրերի, մշակման և վերանայման գործընթացը ճարտարապետաշինարարական կրթությունը նորովի կազմակերպելու համար: Այն արդեն իսկ ավարտվել է երեք մասնագիտությունների գծով: Ընթացքում է նոր ուսումնամեթոդական ձեռնարկների մշակումը, մասնագիտական գրականության ձեռքբերումն ավարտվել է: Բուհի ներկայացուցիչները մանրամասներ ներկայացրեցին նաև դրամաշնորհային ծրագրով իրականացված գործուղման և վերպատրաստումների մասին, քննարկեցին ստեղծվող լաբորատորիաների հենքի վրա ծավալվող համագործակցության հնարավորությունների և նախաձեռնությունների հարցերը: Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված այս ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազան մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան ՃՇՀԱՀ-ի համար:  

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...