Նորություններ

Աշխատանքային հանդիպում ԵՊԲՀ-ում

12.06.2017

       Հունիսի 12-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովը ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նա ներկայացրեց, որ ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ընթացքում է Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծումը՝ հագեցած գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մոդելներով, սիմուլյատորներով և ծախսանյութերի պաշարով: Սույն թվականի հունիսին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի հինգերորդ փուլը, որի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ծրագրի համակարգողի հավաստմամբ բուհն ավարտել է գերազանցության կենտրոնի տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ընկերության ընտրությունը և հունիսի 19-ին նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղված պայմանագրի կնքումը վերջինիս հետ: Հիշեցնենք, որ նախորդ փուլերում իրականացվել էր կենտրոնի համար նախատեսված տարածքի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների նախագծումը: Պայմանագրի կնքումից անմիջապես հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել նաև ստոմատոլոգիական սարքավորումներն ու վարժասարքերը, որոնք լայն կիրառման սարքավորումեր են` թե կրթական, թե բուժական նշանակությամբ: Ստոմատոլոգիական վարժասարքերի եւ ծախսանյութերի ձեռքբերման նպատակով մշակվել են մրցութային փաստաթղթերը, դրանք դիտարկվել և հաստատվել են մասնագիտական աջակցության խորհրդատուի և ԿԾԿ ԾԻԳ-կողմից: Ընթացքում է հայտահրավերի հրապարակումը միջազգային ամսագրում, որից հետո կիրականացվի մրցութային հայտերի ընդունումն ու գնահատումը: ԿԾԿ ԾԻԳ-ին ներկայացուցիչները ծրագրի համակարգող Արամ Բայկովի հետ քննարկեցին անհրաժեշտ ստոմատոլոգիական սարքավորումների և վարժասարքերի ձեռք բերման և դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր: Ա. Բայկովի հավաստմամբ բուհն իրականացրել է նաև աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան <<Ստոմատոլոգիա>> մասնագիտության նորացված կրթական ծրագրի և ուսումնական պլանի մշակում, որը հաստատվել է ԵՊԲՀ-ի ուսումնամեթոդական խորհրդի կողմից: Նորացված կրթական ծրագրի առարկայական նկարագրերը համապատասխանեցվել են նաև ՀՀ Որակավորման ազգային շրջանակին (ՈԱՇ): Ծրագրի շրջանակներում նախատեսվում է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում, և տպագրում: Այս փուլում իրականացվել է վերոնշյալ ուսումնամեթոդական գրականությանը ներկայացված միասնական պահանջների կանոնակարգում և հաստատում ԵՊԲՀ-ի ուսումնամեթոդական խորհրդի կողմից: Սա հանդիսացել է ուղենշային փաստաթուղթ թե ծրագրի շրջանակներում նախատեսված ձեռնարկների համար, թե բուհի կողմից կամայական ուսումնամեթոդական գրականության մշակման և տպագրման ընթացքում: Հավելենք, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծումը ոչ միայն կնպաստի ստոմատոլոգիական կրթության որակի բարձրացմանը այլև թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...