Նորություններ

Հեռավար կրթության մեկնարկը Հյուսիսային համալսարանում

07.06.2017

      Հունիսի 7-ին աշխատանքային այցով Հյուսիսային համալսարանում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, արտաքին կապերի բաժնի կոորդինատոր Սյուզաննա Սարգսյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2017 թվականի հունվարին և միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Այդ շրջանակներում նախատեսվում է ստեղծել հեռավար ուսուցման լաբորատորիա Հյուսիսային համալսարանի` ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում, որտեղ կրթական ծառայությունների մատուցման համակարգումը իրականացվելու է Հյուսիսային համալսարանում հիմնադրվող հեռավար ուսուցման կենտրոնական լաբորատորիայի կողմից: Հանդիպման ընթացքում ներկաները քննության առան հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերի հետ կապված մի շարք հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության զարգացման համար: Դրամաշնորհային ծրագրի համակարգող, տնտեսագիտության դոկտոր, Արմեն Ճուղուրյանը կարևորեց գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով հեռավար կրթություն իրականացնող այլ բուհերի հետ հանդիպումը, որը ևս կնպաստի դրամաշնորհային ծրագրի հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր: Հավելենք, որ հեռավար ուսուցման լաբորատորիաների ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Սույն թվականի հունիսին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի առաջին փուլը: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման ընթացքում ներկաները ամրագրեցին, որ Երևանում ավարտվել են կրթական տարածքի վերանորոգուման աշխատանքները: Ձեռք բերված անհրաժեշտ կահույքն արդեն տեղադրված է Երևանում: Ընթացքում են հեռավար ուսուցման մեթոդներով հեռակա ուսուցման համապատասխան դասընթացների ցանկի հստակեցման աշխատանքները: Նախատեսվում է մեկնարկել նաև հեռավար ձևաչափով ուսուցմամբ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանների ստեղծման աշխատանքները: Բուհի պատասխանատուների հավաստմամբ, տարածքի վերանորոգման և կահավորման աշխատանքներն ավարտված են նաև Ալավերդու մասնաճյուղում: Հավելենք, որ այս դրամաշնորհային ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու զարգացմանը:  

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...