Նորություններ

Մոնիտորինգային այց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական ինստիտուտ

07.06.2017

        Հունիսի 7-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են կատարել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի պետական ինստիտուտ: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր:Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ 2017 թվականի հունվարից բուհում մեկնարկել է <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում>> ծրագիրը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Այս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենրոնի ստեղծում՝ ինտերակտիվ լսարանով և առցանց խորհրդակցությունների ու սեմինարների համար նախատեսված դահլիճով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կենտրոնի տարածքի վերանորոգում, անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի, լաբարատոր սարքավորումների ու գույքի ձեռքբերում և մոնտաժում: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում, արդիական կրթական միջավայրի պահանջներին համապատասխան ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակում: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենրոնի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված 4 փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին իրականացրած մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրեցին, որ ավարտվել են խորհրդակցությունների սրահի և ինտերակտիվ լսարանի համար նախատեսված տարածքների բարեկարգման աշխատանքները: Ավարտին էին մոտենում լաբորատորիայի համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքները: Ավարտվել է կենտրոնի համար նախատեսված գույքի և գրենական պիտույքների ձեռքբերումը, համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով մրցույթն ամփոփման փուլում է: Ընթացքում է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Այս ընթացքում բուհն իր միջոցներով կազմակերպել է սեմինար` միջազգային խորհրդատուի ներգրավմամբ: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտորը, որը հավաստիացրեց, որ ՆՄՀ դրամաշնորհային ծրագիրը առիթ է հանդիսացել, որպեսզի բուհն առավել նախաձեռնող լինի նաև այլ հնարավոր ծրագրերի մասնակցության հարցում` ընդլայնելով բուհի զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունները: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար, Որակի ապահովման բաժնի պետ Արայիկ Գյոզալյանը տեղեկացրեց, որ մասնագիտական կրթությունը նորովի կազմակերպելու համար առաջիկայում կմշակվի նաև անհրաժեշտ կրթական բովանդակություն և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հնարավոր կլինի իրականացնել հենքային գիտական հետազոտություններ:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական սարքավորումներով հագեցած այս գիտահետազոտական կենտրոնը կնպաստի ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում հիմնարար հետազոտությունների իրականացմանը:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...