Նորություններ

Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊԲՀ սիմուլյացիոն ուսումնական կենտրոն

26.05.2017

     Մայիսի 25–ին Համաշխարհային բանկի ռազմավարության և գործառնությունների տնօրեն Մարիամ Ջ. Շերմանը և Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Մերսի Տեմբոնը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների և ԿԾԿ ԾԻԳ-ի «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեցին ԵՊԲՀ <<Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոն>>: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ավարտված և ընթացիկ ծրագրերին ծանոթանալն էր: Հյուրերը ԵՊԲՀ ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացան <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված, իր տեսակի մեջ եզակի սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի գործունեությանը: Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս ուսումնական կենտրոնը ստեղծվել է 2013 թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԵՊԲՀ-ի միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Հյուրերին ողջունեց ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Ա. Բայկովը: Նա ընդգծեց, որ դրամաշնորհային ծրագրերը լավ խթան են կրթության արդիականացման և բարեփոխման գործընթացը առավել ամբողջականացնելու տեսանկյունից և ներկայացրեց ցուցադրություն սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի չորս հիմնական կլինիկական ուղղությունների և գործունեության վերաբերյալ:: Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը ներկայացրեց համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով համալրված կենտրունում իրականացվող ծրագրերը: Կենտրոնի ղեկավարը փաստեց , որ այս կենտրոնի միջոցով նաև բուհի կրթական համակարգում ներդրվեց բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում, որը հնարավորություն է տալիս ակնհայտորեն բարելավել ուսանողների գործնական հմտությունները: Կենտրոնում շրջելիս հյուրերը առիթ ունեցան խոսելու նաև բուհի ուսանողների հետ, ծանոթանալու ծրագրով ստեղծված ենթակառուցվածքների վերաբերյալ նրանց կարծիքին:
Հավելենք, որ Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի արդյունավետ գործունեությունը խթան հանդիսացավ ԵՊԲՀ-ի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի միջև նոր համագործակցության: 2015 թվականի դեկտեմբերին մեկնարկեցին <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի>> ստեղծման աշխատանքները՝ <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում ստացված ՆՄՀ դրամաշնորհով: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեղեկացան նաև <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի>> ստեղծման աշխատանքներին: Նոր կենտրոնը ևս հագեցած կլինի գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մոդելներով, սիմուլյատորներով և ծախսանյութերի պաշարով: Հյուրերը համոզմունք հայտնեցին, որ ՆՄՀ դրամաշնորհով հիմնված նմանատիպ կենտրոնները նպաստում են կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը և զարգացնում ուսանողների գործնական հմտությունները:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...