Նորություններ
Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ՀՀ մարզեր
22.05.2017
Մայիսի 16-19-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի կրթության հարցերով թիմը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով,: «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությունը աշխատանքային այցով եղավ հիմնանորոգվող Մեծամորի, Արարատի, Հրազդանի Մարտունու և Նոյեմբերյանի ավագ դպրոցներում: Այցի նպատակը ըստ բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների հիմնանորոգման աշխատանքների ընթացքի համապատասխանելիության ստուգումն էր: Պատվիրակության կազմում էին «Կրթության բարելավում» ծրագրի թիմի փորձագետ Նինո Ինասարիձեն, ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարար Ալեքսանդր Թովմասյանը,ՀՀ ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ :<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի բնապահպան Է. Փիրումյանի ուղեկցությամբ ՀԲ ներկայացուցիչները եղան հիմնանորոգվող հինգ տեղամասերում, ծանոթացան հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում`առաջին փուլով իրականացվում է թվով 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ վերանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Նշենք նաև, որ 5 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության մշակված չափանիշների: Շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է սույն թվականի սեպտեմբերիին: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ՀԲ պատվիրակության անդամները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեցին , որ արդեն ավարտին են հասցվել դպրոցի շենքերի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Քննարկվեց շինարարական տեխնիկայի կայանման վտանգավոր թափոնների ու շինարարական աղբի հետ կապված մի շարք հարցեր:
Ներկաները փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը նպաստում է ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, իսկ Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնումն էլ կլինի ի նպաստ Հայաստանի կրթության ոլորտի: