Նորություններ

Առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման հիմնական պահանջները

15.05.2017

Հայտնի է, որ <<Կրթության բարելավում>> ծրագրի <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով>> ենթաբաղադրիչը ուղղակիորեն առնչվում է հանրակրթության բովանդակությանը: Ենթաբաղադրիչի անվանումը կարծես <<հուշում>> է այն գործողությունները որոնք պետք է հանգեցնեն ցանկալի նպատակին, իսկ նպատակը մեկն է բարելավել կրթության որակը` արդի պահանջներին համապատասխան ապահովելով սովորողների գիտելիքների և հմտությունների զարգացումը:
Ենթաբաղադրիչով նախատեսված առաջին քայլերն արդեն արվել են` իրականացվել է հանրակրթության բովանդակության կվերանայման կարիքների գնահատման հետազոտություն, վերջինիս հիման վրա մշակվել է փոփոխությոնների հայեցակարգ և դրան համապատասխան ազգային կրթակարգի նախագիծ: ՀՀ կառավարության որոշման համաձայն Արարատյան բակալավրիատի և գերազանցության ծրագրի համադրմամբ ազգային կրթակարգի վերջնական ձևավորումից հետո ենթաբաղադրիչի շրջանակներում կվերանայվեն բոլոր ուսումնական բնագավառների առարկայական ծրագրերն ու չափորոշիչները:
Վերանայման գործընթացն իրականացնելիս պետք է հաշվի առնել <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի մեջ կատարված փոփոխությունները` 2017 թվականից պարտադիր երաշխավորված 12-ամյա հանրակրթության և մինչև 2025 թվականը համընդհանուր ներառական կրթության անցնելը,ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված դրույթները: Նախատեսվում է առաջին հերթին վերանայել հայոց լեզու, գրականություն), մաթեմատիկա, ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն ուսումնական բնագավառի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Դրան կհաջորդի մյուս` օտար լեզուներ, բնական գիտություններ,  հասարակական գիտություններ, արվեստ և հոգևոր մշակույթ, տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն բնագավառների առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերամշակումը: Զուգահեռաբար կներդրվեն ֆինանսական կրթության և այլ ուղղություններով ինտեգրված ծրագրեր:
Առարկայական չափորոշիչների  և ծրագրերի վերանայման համար մշակված է տեխնիկական առաջադրանք, ըստ որի վերամշակված առարկայական չափորոշիչները և ծրագրերը, որոնք պետք է.
• լինեն համահունչ Ազգային կրթակարգի և պետական չափորոշիչների հետ,
• լինեն կապակցված Հայաստանի հանրակրթության բարեփեխումների հետ և համապարփակ` ընդգրկելով միջնակարգ կրթության բոլոր մակարդակները,
• ապահովեն միջառարկայական և ներառարկայական ինտեգրումը,
• ընդգրկեն նոր կոմպետենցիաներ և հմտություններ, ներառելով հանրակրթության բոլոր մակարդակները,
• համահունչ լինեն այսօրվա սովորողների կրթական պահանջներին, մասնավորապես, ապահովելով սովորողների ուսանելու փորձը, որը կօգնի նրանց զարգացնել խնդիրների լուծման հմտությունները և քննադատական մտածողությունը, համագործակցային աշխատանքը, անհրաժեշտ տեղեկատվությունը որոնելու կարողությունները,
• ունենան բարելավված կրթության բովանդակություն` մարդու իրավունքների և գենդերային խնդիրների հաշվառմամբ,
• խթանեն ՏՀՏ-ի կիրառումը ուսումնական գործընթացում,
• խթանեն սովորողակենտրոն ինտերակտիվ դասավանդումը,
• նախատեսեն դասավանդման և սովորողների առաջադիմության գնահատման ժամանակակից մեթոդների կիրառման հնարավորություն,
• դպրոցներին ընձեռեն առավել ինքնուրույնություն` պատրաստելու դասավանդման պլանները / ժամանակացույցը և այլն:

Ակնկալվում է, որ ենթաբաղադրիչի տվյալ գործողության արդյունքում կունենանք առարկայական չափորոշիչների ծրագրերի լրամշակված վերջնական նախագծեր:


 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...