Նորություններ

Վիրտուալ լաբորատորիաներն իրականացման փուլում են

10.05.2017

    2015 թվականին <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի <<Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում>> ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ստեղծվել են էլեկտրոնային կրթական նյութեր` վիրտուալ լաբորատորիաներ երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար: Վիրտուալ լաբորատորիանները կարող են փոխարինել իրական տարբերակին և դրանց օգտագործումը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետության բարձացմանը և կխթանի ուսումնական գործընթացում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը: Վիրտուալ լաբորատորիանների առաքելությունը ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպումն է: Վիրտուալ լաբորատորիաներում ընդգրկված առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաչափություն, կունենան տեսական և ինտերակտիվ մասեր, ինչպես նաև <<Լաբորատոր աշխատանք>> հավելվածը, որը կնպաստի տեսական գիտելիքի ընկալմանն ու ամրապնդմանը: 2017 թվականիառաջին եռամսյակի ավարտին արդեն պատրաստվել է ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար էլեկտրոնային կրթական նյութերի գնման նպատակով մրցութային փաթեթը և մարտի 2-ին հայտարարվել է միջազգային մրցակցային գնում:Միջազգային գնման գործընթացն իրականացման փուլում է :


 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...