Նորություններ

Կրթական բարեփոխումներ ՀՌՀ-ում՝ ՆՄՀ դրամաշնորհով

13.03.2017

    Հայաստանի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի համագործակցությունը մեկնարկել է 2013 թվականին, երբ <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում 10 բուհերի հետ կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր` նորարարական ծրագրերի իրականացման նպատակով: Նորարարական մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) փորձնական փուլի շրջանակներում Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում (ՀՌՀ) դրամաշնորհային ծրագրի շնորհիվ <<Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա>> մասնագիտական կրթական ծրագրի որակը և վերազինվել է ուսումնական, գիտահետազոտական լաբորատոր բազան:Ծրագրի շրջանակներում <<Բարակ թաղանթային արևային էլեմենտների լաբորատորիայի>> ստեղծումը նպաստել է բուհում առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների արդիականացմանը և դասավանդման մեթոդաբանության վերանայմանը, խթանել ուսանողների ներգրավվածությունը լաբորատոր և գիտահետազոտական աշխատանքներում: Այսօր էլ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ոլորտին համապատասխանող չափիչ, տեխնոլոգիական և տեխնիկական սարքավորումներով զինված ուսումնական լաբորատորիաների առկայությունը և դրանց համապատասխանեցված առարկայական ծրագրերը ՀՌՀ-ում ` հնարավորություն են ստեղծում ուսանողների համար իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ, մագիտրոսական թեզեր և ասպիրանտական ատենախոսություններ: Վերազինված գիտահետազոտական լաբորատոր բազան հնարավորություն է տալիս նաև ընդլայնել ՀՌՀ կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շրջանակները նանոէլեկտրոնիկայի և նանոտեխնոլոգիայի բնագավառում` ընդլայնելով դասախոսական կազմի և ուսանողների գիտական հետազոտությունների ծավալը և շրջանակները: ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովում, ձեռք են բերվել համապատասխան գույք, համակարգչային տեխնիկա, իսկ լաբորատոր ստենդերը, ավտոմատ փոշեցրման մագնետրոնային սարքավորումը, արևային ճառագայթման սիմուլյատորը այսօր էլ կիրառվում են գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև համապատասխան կրթական փաստաթղթերի վերանայում: «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրի դասընթացների շրջանակներում մշակվել և լրամշակվել են մի շարք նոր լաբորատոր աշխատանքներ: Գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար մշակվել են լաբորատոր ձեռնարկներ, կազմակերպվել են մի շարք գիտական և ուսումնամեթոդաբանական սեմինարներ: ՆՄՀ դրամաշնորհային ծրագիրը հիմք է հանդիսացել իր բնույթով յուրօրինակ մի կառույցի ստեղծման համար: Վերակազմավորված ուսումնական և գիտահետազոտական լաբորատոր բազայի հիման վրա ստեղծվել է «Ուսանողական կոնստրուկտորային բյուրոն», որն այսօր աջակցում է առաջադեմ ուսանողներին, և հնարավորություն է տալիս նրանց իրականացնել ինքնուրույն գիտահետազոտական աշխատանքներ, նախագծել և պատրաստել փորձարարական նախատիպեր: Համալսարանն այսօր Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի, նանոէլեկտրոնիկայի ոլորտում առաջատար «Ecoville energy» և «PROFHOLD» ընկերությունների հետ համատեղ իրականացնում է մետաղական և կիսահաղորդչային բարակ թաղանթների փոշեցրում, Ճկուն բարակ թաղանթային արևային էլեմենտների հետազոտում, ինչպես նաև նոր տիպի հեռանկարային արևային էլեմենտների նախագծում և ստացում: ՀՌՀ-ում նաև մասնագիտական դասընթացներ են կազմակերպվում Դուբնայի միջազգային համալսարանի, Կազանի պետական էներգետիկական համալսարանի, ՌԴ Ճշգրիտ մեխանիկայի և օպտիկայի համալսարանի հետ համատեղ:  

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...