Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին

06.03.2017

    Փետրվարի 27-ից մարտի-4-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների որակի մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Այցի շրջանակներում մարտի 3-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, գնումների մասնագետ Բենեդիկտա Օլիվերոսը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ:Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննությունն էր և ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից 2016 թվականին իրականաացված աշխատանքների մշտադիտարկումը: Ողջունելով հյուրերին ՀՀ ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ դրամաշնորհային ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները` նախադպրոցականից մինչև բարձրագույն, այսօր էլ «Կրթության բարելավում» ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը, նա արդյունավետ քննարկում մաղթեց հանդիպման մասնակիցներին: Հանդիպման սկզբում Նինո Կուտատելաձեն կարևորելով միկրոծրագրերի իրականացման արդյունքում հիմնվող նախակթարաններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի կազմակերպումը անդրադարձավ նախադպրոցական համակարգում ներառական կրթության կազմակերպման հնարավորություննեին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում :
«Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավաար Ա. Խաչատրյանը նշեց, որ 2016թ.-ի ընթացքում ծրագրի շրջանակներում հիմնվել են 24 նոր նախակրթարաններ Տավուշի, Լոռու և Արմավիրի մարզերում:Դրանցում ընդգրկված են մոտ 750 երեխա: Նորաստեղծ նախակրթարաններում հատուկ ուշադրություն է դարձվում նախադպրոցական տարիքի երեխաների արդյունավետ նախապատրաստմանը տարրական կրթությանը, որը ստեղծում է ամուր հիմքեր նրանց անհատական և սոցիալական հմտությունների ձևավորման ու զարգացման համար: Նա ընդգծել է, որ հատուկ և ներառական կրթությունը ոլորտի գերակա խնդիրներից է և այսուհետ նախակրթարաններում ներառական կրթության գործընթացի կազմակերպմանը և շենքային պայմանների ներքին հարմարեցվածության խնդրին ավելի հետևողական կլինեն:Կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը՝ Բենեդիկտա Օլիվերոսը հետաքրքրվեց վարկային ծրագրով նախատեսվող հիմնանորոգման ենթակա թվով 17 ավագ դպրոցներում կատարվող աշխատանքներով:«Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավարը ներկայացրեց որ իրականացվել են 12 ավագ դպրոցների շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Մեկնարկել են 5 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են համաձայն աշխատանքային ժամանակացույցերի:
Ներկաները քննարկեցին նաև բնագիտական առարկաների լաբորատորիաների խնդիրը, որոնք նախատեսվում է հիմնել հիմնանորոգվող ավագ դպրոցներում: Գնումների մասնագետը ներկայացրեց , որ 2016թ. մշակվել են բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը՝ ներառելով տեխնիկական հատկորոշիչները, ինչպես նաև առաջարկվել են լաբորատորիաների կահավորման մոդելներ: Անդրադառնալով կրթության բովանդակությանը, «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի ղեկավար Կ. Մելքոնյանը նշեց , որ 2016-ի ընթացքում իրականացվել է հանրակրթության զարգացումը նախանշող հիմնարար փաստաթղթի՝ «Ազգային կրթակարգի» նախագծի մշակումը. այն դրվել է հանրային քննարկման և այսօր արդեն պատրաստ է բարելավված տարբերակը: Հանդիպման ավարտին ներկաները անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Նշենք, որ 2016թ. ընթացքում շարունակվել է 2015 թ.-ին կնքված պայմանագրերով ՆՄՀ առաջին շրջափուլի վեց դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, ինչպես նաև 2016թ. ընթացքում կազմակերպվել և իրականացվել է ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման հավելյալ շրջափուլը, որի շրջանակներում պայմանագրեր են կնքվել ևս վեց բուհերի հետ:
Ներկաները հուսով էին, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ համատեղ քննարկումները կլինեն ի նպաստ Հայաստանի կրթության ոլորտի:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...