Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակության այցը ՀՀ կրթության և գիտության նախարարություն

02.03.2017

    Փետրվարի 27-ից մարտի -4-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների որակի մոնիտորինգ իրականացնելու, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման մանրամասները քննելու նպատակով: Այցի շրջանակներում մարտի 2-ին ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին : Պատվիրակության կազմում էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, գնումների մասնագետ Բենեդիկտա Օլիվերոսը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը: Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ:
Հանդիպման առանցքում եղել է ՀԲ-ի կողմից հաստատված նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման մանրամասները: Հայաստանին տրամադրվող 340 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հիմնական իրականացնողը Գնահատման և թեստավորման կենտրոնն է: Դրամաշնորհը 2 բաղադրիչ ունի` ավարտական միասնական քննություններում համակարգչային մեթոդների ներդրում. որպես փորձնական ծրագիր ընտրվել է «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկան և երկրորդ` բուհական համակարգում ներդնել մագիստրոսական նոր կրթական ծրագիր` գնահատման համակարգի, թեսթավորման և ուսումնական այլ բաղադրիչների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲ-ի կողմից ակնկալվող դրամաշնորհային նոր ծրագրին: Նախատեսվում է, որ այն կուղղվի դպրոցական համակարգի արդյունավետության ուսումնասիրմանը, որի արդյունքում կմշակվի ծրագիր դպրոցական շենքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...