Նորություններ

ՆՄՀ շրջանակներում 2013-2017թթ. իրականացված և իրականացվող դրամաշնորհային ծրագրերը

28.02.2017

   Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը (ՆՄՀ), բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք է: ՆՄՀ-ի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: Մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման նպատակն է` նպաստել բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը և կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը: ՆՄՀ-ի նպատակն է աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվի կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների հետ, կընդլայնվեն միջազգային համագործակցության հնարավորությունները:
Նշենք, որ ՆՄՀ շրջանակներում բուհերը հնարավորություն ունեն իրականացնել ինչպես առանձին պետական կամ ոչ պետական բուհերի ծրագրեր, այնպես էլ կոնսորցիում ծրագրեր, որոնք կարող են միավորել մի քանի բուհերի` պետական և ոչ պետական, գործարար ոլորտի ներկայացուցիչների, օտարերկրյա կազմակերպությունների: ՆՄՀ-ի դրամաշնորհային ծրագրերի հիմնական ուղղություններն են՝ կրթության համապատասխանության ապահովումը, կրթության արդյունավետության բարձրացումը և սոցիալական հավասարության ապահովումը:
ՆՄՀ-ի գործարկման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում: 2013-2015 թթ-ին փորձնական փուլի շրջանակներում՝ 10 բուհերի հետ կնքվել են պայմանագրեր` նորարարական ծրագրերի իրականացման նպատակով: Ծրագրերից հինգը կոնսորցիում ծրագրեր էին, մյուս հինգը` առանձին բուհերի ծրագրեր: ՆՄՀ փորձնական փուլը բարձր է գնահատվել Համաշխարհային բանկի կողմից և ներկայացվել մի շարք միջազգային հարթակներում՝ իբրև բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների խթանման հաջողված օրինակ: Հաշվի առնելով ՆՄՀ իրականացման փորձնական փուլի հաջողությունները` ՆՄՀ-ն իր գործունեությունը շարունակեց նաև <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրում, որի շրջանակներում վեցական դրամաշնորհ տրամադրվեց 2015 և 2016 թթ.՝ համապատասխանաբար առաջին և հավելյալ շրջափուլների ընթացքում: Առաջին և հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերը դեռևս ընթացքում են:
Այսպիսով՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերով ՆՄՀ շրջանակներում ընդհանուր առմամբ, 2013-2017 թթ. տրամադրվել են 22 դրամաշնորհներ, որոնցից առաջին տասը՝ փորձնական փուլի շրջանակներում՝ 2013-2015 թթ., վեցական դրամաշնորհ տրամադրվել է 2015 և 2016 թթ.՝ համապատասխանաբար առաջին և հավելյալ շրջափուլների ընթացքում: Ընդհանուր առմամբ, 22 դրամաշնորհների շրջանակներում շահառու բուհերի թիվը 16-ն է, շահառու ուսանողների ընդհանուր թիվը՝ շուրջ 50000:Ծրագրի շրջանակներում ստեղծվել են կամ հիմնադրման ընթացքում են ընդհանուր առմամբ 50 կառուցվածքային միավորներ՝ ներառյալ գիտահետազոտական տարբեր ուղղվածության լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ, արտադրական գործընթացի կազմակերպման ենթակառուցվածքներ: Ծրագրերի շրջանակներում բուհերը համագործակցություն են ծավալել և ծավալում տեղական և միջազգային թե ուսումնական, թե գիտահետազոտական, թե բիզնես գործընկերների հետ տարբեր ուղղություններով:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...