Նորություններ

Երկօրյա աշխատաժողով՝ ՆՄՀ հավելյալ շրջափուլի շրջանակներում

26.01.2017

      Հունվարի 24-25-ին ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում` իրականացվեց «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Այն ուղղված էր Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) հավելյալ շրջափուլի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերում գնումների ընթացակարգերի և ֆինանսական հաշվետվությունների մշակման ու ներկայացման գործընթացի հստակեցմանը: Վերապատրաստման նպատակով՝ աշխատաժողովին մասնակցում էին ԾԻԳ-ի հետ պայմանագրեր կնքած պետական և ոչ պետական վեց բուհերի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 25-ին մեկնարկել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հավելյալ շրջափուլի կազմակերպումը, որի արդյունքով դեկտեմբերի 23-ին ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՀՀ վեց բուհերի միջև կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր: Ըստ այդմ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Հայկական պետական ինստիտուտում, Շիրակի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական կոնսերվատորիայում, Գլաձոր համալսարանում և Հյուսիսային համալսարանում մեկնարկել է դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացը:
Հունվարի 24-ին աշխատաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի գնումների ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկություններն էին: Աշխատաժողովի օրակարգը և նպատակները ներկայացրեց «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով աշխատաժողովի կարևորությունը, նա արդյունավետ քննարկում մաղթեց աշխատաժողովի մասնակիցներին: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի գնումների մասնագետ Վարդան Պողոսյանը ներկայացրեց գնումների ընթացակարգերը, մասնավորապես անդրադառնալով գնանշման փաթեթի կազմման, խորհրդատվական ծառայությունների ընտրության մեթոդների առանձնահատկություններին: Հաջորդ օրն աշխատաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկություններն էին: Հարկ է նշել, որ ֆինանսական ընթացակարգերը ներկայացվեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական բաժնի կողմից: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում եղան նաև բովանդակային հարցեր, որոնց պարզաբանումը տրվեց գրասենյակի բարձրագույն կրթության բաղադրիչի աշխատակիցների կողմից: Ծավալվեց քննարկում, եղան դիտարկումներ ու առաջարկներ, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպման ավարտին պարզաբանվեց նաև բուհերի կողմից ներկայացվող փուլային, եռամսյակային և ավարտական հաշվետվության հետ կապված որոշ հարցեր: Աշխատաժողովի ավարտին ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...