Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ ՆՄՀ հավելյալ շրջափուլի շրջանակներում

26.12.2016

      Դեկտեմբերի 23-ին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` և ՀՀ վեց բուհերի միջև կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր: Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 25-ին մեկնարկել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հավելյալ շրջափուլը և դրամաշնորհային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. հոկտեմբերի 25-ը: Ըստ այդմ, հավելյալ փուլով դրամաշնորհային մրցույթին մասնակցության հնարավորություն էին ստացել այն բուհերը, որոնք ունեն ինստիտուցիոնալ կամ պայմանական ինստիուցիոնալ հավատարմագրում և մինչ այդ հանդես չեն եկել իբրև ՆՄՀ դրամաշնորհառու իրականացված փորձնական կամ առաջին փուլերի ընթացքում: Հիշեցնենք նաև, որ շահառու բուհերի դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցման և դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելու նպատակով սեպտեմբերի 27-28-ին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից կազմակերպվեց և իրականացվեց երկօրյա աշխատաժողով: Հավելենք, որ սահմանված վերջնաժամկետում ներկայացվել է ինը հայտ ութ բուհի կողմից: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվել է դրանց ամբողջականության և իրավասության ստուգում, ապա գնահատող փորձագետների կողմից՝ հայտերի գնահատում: Գնահատման արդյունքներով ՆՄՀ համակարգող խորհուրդը դեկտեմբերի 15-ի նիստում որոշում է կայացրել դրամաշնորհ տրամադրել ամենաբարձրը գնահատված առաջին վեց բուհերին, որոնք են՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Հայկական պետական ինստիտուտը, Շիրակի պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան, Գլաձոր համալսարանը, Հյուսիսային համալսարանը: Արդյունքում՝ վերոնշյալ բուհերի և ԿԾԿ ԾԻԳ-ի միջև իրականացվեց պայմանագրերի կնքում, որին հաջորդելու է դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացը: Հավելենք, որ ՆՄՀ-ը փորձնական փուլով՝ 2013 թվականին, դրամաշնորհներ են տրամադրվել 10 բուհերի, իսկ առաջին շրջափուլով շուրջ մեկ տարի ընթացքում է 6 դրամաշնորհային պայմանագրերի իրականացումը՝ 5 կոնսորցիում և մեկ առանձին բուհի ծրագրերի շրջանակներում: 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...