Նորություններ

Ամփոփվում է ՆՄՀ առաջին փուլի դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումը

19.12.2016

     Դեկտեմբերի 15-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ՃՇՀԱՀ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին բուհի տարածքում և ծանոթացան ՆՄՀ շրջանակներում Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: Ներկաներին ողջունեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Նա նշեց, որ դրամաշնորհային ծրագրերը լավ խթան են կրթության արդիականացման և բարեփոխման գործընթացը առավել ամբողջականացնելու տեսանկյունից, ինչն էլ բուհն իրականացնում է մշտապես ընդլայնելով համագործացության շրջանակը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերին ավարտվում է «Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծմամբ» դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Այս փուլի մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրեցին, որ ավարտվել են լաբորատորիայի տարածքի բարեկարգման աշխատանքները, ամփոփվել է փորձարարական սարքերի, անհրաժեշտ այլ սարքավորումների զգալի մասի ձեռքբերման գործընթացը: Ձեռք բերված լաբորատոր սարքավորումները, հարմարանքները ու տեղակայանքները տեղադրված էին համապատասխան լաբորատորիաներում: Մեկնարկել են չափագրման աշխատանքները: Ընթացքում են փորձարկումների համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը: Հիշեցնենք, որ լաբորատորիայի համար նախատեսված գույքի, համակարգչային տեխնիկայի, օդափոխման և անվտանգության համակարգերի ձեռքբերումը իրականացվել է դրամաշնորհային ծրագրի առաջին փուլում: Լաբորատորիայի գիտափորձարարական և լսարանային մասի կահավորումը իրականացված է: Ընթացքում են լաբորատոր անձնակազմի ուսուցման նպատակով վերապատրաստումները: Դիտարկելով լաբորատոր սարքավորումները՝ ԿԾԿ ԾԻԳ-ին դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Միհրան Յումուկյանը քննարկեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների շահագործման և փորձարկումների համար անհրաժեշտ պայմանների ապահովման հետ կապված մի շարք հարցեր:
ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ծրագրի համատեքստում նախատեսվում է գործուղում Մոսկվայի պետական շինարարական համալսարան, որտեղ գործում է համանման լաբորատոր բազա: Նշված հաստատության հետ առկա են երկկողմ համաձայնագրեր: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ճարտարապետաշինարարական կրթությունը նորովի կազմակերպելու համար առաջիկայում կմշակվի հումանիտար, բնագիտական և տեխնիկական կրթամասերում ընդգրկված յոթ մասնագիտությունների կրթական ծրագրերը, ընթացքում են կրթական ծրագրերի վերանայման գործընթացները: Առաջիկայում կմեկնարկի նաև գիտահետազոտական աշխատանքների հետագա սերտիֆիկացման գործընթացը: Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված այսպիսի կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան ոչ միայն ՃՇՀԱՀ-ի, այլև տվյալ բնագավառի համար ընդհանրապես:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...