Նորություններ

Աշխատանքային այց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

16.12.2016

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ): Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի և ՀՀ ՊԿԱ-ի միջև դրամաշնորհային պայմանագրով իրականացվող <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը վերոնշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված կոնսորցիումի մասնակիցներից մեկն է, մյուսը ՝ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն է (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ): Ծրագրի իրականացումը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, միասնական կրթական տարածքի ստեղծմանը: Հավելենք, որ <<Բիզնեսի կառավարում>> մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ավարտին համատեղ դիպլոմի շնորհումը իրականացվելու է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և դրամաշնորհային ծրագրի կոնսորցիումի մասնակից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ): ՀՀ ՊԿԱ կատարած այցի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին, որ ձեռք բերված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների մի մասը տեղադրված է ՀՀ պետական կառավարման համալսարանում, իսկ մյուս մասը՝ կոնսորցիումի մասնակից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում:Դրամաշնորհային ծրագրի համակարգողը ներկայացրեց այն տեխնիկական սարքավորումը, (DNS սերվեր) որի վրա տեղադրված է էլեկտրոնային Moodle հարթակը, ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու և կառավարելու համար: Նշենք նաև, որ այս համակարգը կօգնի դասախոսական անձնակազմին ստեղծելու արդյունավետ առցանց ուսումնական համայնք: Այցի ընթացքում ներկաները շրջեցին մասնագիտացված լսարաններում , որտեղ նախատեսված է իրականացնել հեռավար դասընթացների կառուցում և երկու գործընկեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ նորարարական մեթոդներով: Ա. Հարությունյանի հավաստմամբ՝ առաջիկայում կիրականացվեն հեռավար ուսուցման հարթակում ուսանողների նույնականացման ծրագրային ապահովման մուտքի տրամադրման համար անհրաժեշտ քայլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա համատեղ աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը կարևորագույն խթան է Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության զարգացման համար:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...