Նորություններ

ՆՄՀ-ի ուշադրության կենտրոնում՝ հեռավար մագիստրոսական կրթությունն է

08.12.2016

Դեկտեմբերի 7-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, որտեղ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին և միտված է ՀՀ-ում հեռավար կրթության ներդրմանն ու զարգացմանը, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մագիստրոսական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և հեռավար դասընթացների կառուցում, համատեղ դիպլոմի ձևաչափի մշակում: Սույն թվականի դեկտեմբերին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ առաջին փուլի ավարտին դրամաշնորհային ծրագրով նախատեսված կոնսորցիումի մասնակից երկու բուհերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքվել էր <<Հեռավար կրթության զարգացման հուշագիր>>, դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաներն արդեն ամրագրեցին որ ավարտվել են հեռավար ուսուցմանը համահունչ և հեռավար կրթության իրականացումը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մշակումը և հաստատումը. փաստաթղթերը հասանելի են, թե՛ ՀՀ ՊԿԱ-ի, թե՛ գործընկեր բուհերի կայքերում: Ծրագրի շրջանակներում մշակված նորմատիվ իրավական փաստաթղթերը առանցքային նշանակություն ունեն դրամաշնորհին մասնակից բուհերի տեսանկյունից, և կարևորագույն խթան են հանդիսանում Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության զարգացման համար: Ավարտվել է Բիզնես կառավարում մագիստրոսական ծրագրի հեռավար ուսուցման ուսումնական պլանի կազմումը: Նախատեսվում է ծրագրում ներառված դասընթացների՝ հեռավար ձևաչափով ուսուցմամբ առարկայական նկարագրերի մշակման և դասընթացների կառուցման, աշխատանքների մեկնարկը: Ձեռք բերված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները արդեն տեղադրված են: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ իրականացվել է ուսումնական այց Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան (Գերմանիա), և կոնսորցիումի մասնակից երկու բուհերի չորս գիտաշխատողներ ծանոթացել են Սաքսոնիայի ամենախոշոր բուհում իրականացվող հեռավար ուսուցման գործընթացին: Ուսումնական այցի արդյունքների ներկայացման, ձեռք բերված գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է աշխատաժողովի կազմակերպում, որը ևս կնպաստի դրամաշնորհային ծրագրի հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է ՀՀ-ում հեռավար ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու հեռավար ուսուցման ազգային համակարգի զարգացմանն ու ինտեգրմանը:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...