Նորություններ
Աշխատանքային այց ՀՀ Գեղարքունիքի մարզ
15.11.2016
Նոյեմբերի 10-ին և 11-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը երկօրյա աշխատանքային այցով եղավ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում հիմնանորոգման ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի Ճարտարագետ Նարեկ Պողոսյանը ծանոթացավ դպրոցի և դրա հարակից տարածքին, քննության առան շինարարական աշխատանքների ընթացքը: Շինհրապարակում ներկա էին նաև «Գևորգյան և Ներսիսյան», «Ագաթ 777» ՍՊԸ ՀՁ-ի ներկայացուցիչները: Ներկաները շրջեցին ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում: Հավելենք, որ Մարտունի քաղաքի ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 17 ավագ դպրոցներից մեկն է : «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում՝ ներկաները քննարկեցին վերոնշյալ դպրոցի շենքի հիմնանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող խնդիրների, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման ուղիները: Նշենք նաև , որ արդեն ավարտին են հասցվել դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, շենքի հիմքերի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման աշխատանքները ընթացքում են: Ավարտված են նաև դպրոցի հարակից տարածքի բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Ներկաները փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը նպաստում է ոչ միայն ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, այլ նվազեցնում է շահագործման և պահպանման ծախսերը: