Նորություններ

Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ՀՀ մարզեր

26.10.2016

 Հոկտեմբերի 17-ից 21-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի կրթության հարցերով թիմը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությունը աշխատանքային այցով եղավ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Մեծամորի, Արարատի, Հրազդանի Մարտունու և Նոյեմբերյանի ավագ դպրոցներում: Պատվիրակության կազմում էին «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, խորհրդատու- ճարտարապետ պրն. Դանիել Դյուպետին, խորհրդատու- շինարար պրն. Ալեքսանդր Թովմասյանը,  ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ղեկավար Պետրոս Քարամյանը: ՀԲ ներկայացուցիչներ՝ խորհրդատու-ճարտարապետ պրն. Դանիել Դյուպետին, խորհրդատու - շինարար պրն. Ալեքսանդր Թովմասյանը   ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ղեկավար Պետրոս Քարամյանի ուղեկցությամբ եղան հիմնանորոգվող հինգ տեղամասերում, ծանոթացան հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում`առաջին փուլով իրականացվում է թվով 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ վերանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Նշենք նաև, որ 5 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության մշակված չափանիշների: Շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է սույն թվականի սեպտեմբերիին, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է մոտ 24 ամիս: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ՀԲ պատվիրակության անդամները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, քննարկեցին նախագծային և շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում, Համաշխարհային բանկի հետ համագործակցության ընդլայնումն էլ կլինի ի նպաստ Հայաստանի կրթության ոլորտի:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...