Նորություններ

Նախակրթարանների բացում` Արմավիրի մարզում

11.10.2016

Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական և Տանձուտի միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել նախակրթարանների բացումը, որոնք ստեղծվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև կնքված դրամաշնորհային պայմանագրերով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք որ սույն թվականի Հունիսի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին ՀՀ Տավուշի մարզի 7, Լոռու մարզի 6, Արմավիրի մարզի 12 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեց վերանորոգման աշխատանքները: Դրամաշնորհային պայմանագրերի կնքումից 3 ամիս անց միկրոծրագրերն արդեն կյանքի էին կոչվել: Ըստ պայմանագրերի միկրոծրագրերի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը կազմում է դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները: Նախակրթարանների բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր:
Արմավիրի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, աղ ու հացով:
Նախակրթարանի բացումը, Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանի խոսքով, երկար և շատ սպասված ձեռնարկ էր և՝ համայնքի, և՝ կրթօջախի համար: Տնօրենի տեղեկացմամբ` նախակրթարանը կգործի շուրջտարյա: Այսօր արդեն նախակրթարանն ունի 4-6 տարեկան 75 երեխա, որոնց թիվն ամեն օր ավելանում է: «Նախադպրոցական տարիքի երեխան հմուտ մասնագետների շնորհիվ այստեղ կստանա անհրաժեշտ գիտելիքներ, և կապահովվի նրա սահուն անցումը դպրոց»,- իր խոսքում ընդգծեց Նունե Գևորգյանը:
Ողջունելով միջոցառումների մասնակիցներին և շնորհավորելով բոլորին ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց դպրոցներում իրականացված ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ հաճելի պայմանները բարձրանում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը:
Հիշեցնենք, որ <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով:

 


 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...