Նորություններ
Էլեկտրոնային կրթական նյութեր
11.10.2016
2015 թվականին <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի <<Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում>> ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ստեղծվել են էլեկտրոնային կրթական նյութեր` վիրտուալ լաբորատորիաներ երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար: Վիրտուալ լաբորատորիանները կարող են փոխարինել իրական տարբերակին և դրանց օգտագործումը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետության բարձացմանը և կխթանի ուսումնական գործընթացում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը :
Վիրտուալ լաբորատորիանների առաքելությունը ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպումն է:Վիրտուալ լաբորատորիաներում ընդգրկված առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաչափություն, ունեն տեսական և ինտերակտիվ մասեր, ինչպես նաև <<Լաբորատոր աշխատանք>> հավելվածը, որը նպաստում է տեսական գիտելիքի ընկալմանն ու ամրապնդմանը: Էլեկտրոնային կրթական նյութերը կարելի է ներբեռնել http://esource.armedu.am/ հղումով :