Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակության այց ՀՀ մարզեր

30.09.2016

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով ՀՀ մարզերում էին Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, ՀԲ Գնումների վերլուծաբան Բենեդիկտա Օլիվերոսը, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: ՀԲ ներկայացուցիչները եղան ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում, ինչպես նաև այցելեցին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի և ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ավագ դպրոցներ: Աշխատանքային այցի նպատակը ՀՀ մարզերի ավագ դպրոցների հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին ծանոթանալն էր: Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 17 ավագ դպրոցների շարքում են : Նշենք, որ ՀՀ մարզերում գործող 5 ավագ դպրոցներում էլ արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թվով 17 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների, անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև ամրապնդման աշխատանքներ: Նշենք նաև, որ 17 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության մշակված չափանիշների: Համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է մոտ 24 ամիս: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ներկաները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, ձևաչափին, քննարկեցին նախագծային և շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Այցի ընթացքում քննարկվեցին ճարտարապետական և շինարարական տարատեսակ մոտեցումներ: Քննարկվեց նաև «Կրթության բարելավում» ծրագրից դուրս մնացած և չվերանորոգվող ենթակառուցվածքների հետագա շահագործմանն առնչվող հարցեր: Ներկաները հուսով էին, որ նման քննարկումներն և աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն կրթության բարելավման գործընթացը ավագ դպրոցներում: 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...