Նորություններ

Մեկնարկել են մոնիտորինգային այցերը դեպի ավագ դպրոցներ

24.08.2016

  Օգոստոսի 11-ին և 12-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները երկօրյա աշխատանքային այցով եղան ՀՀ մարզերում: Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի ավագ դպրոցներում հիմնանորոգման ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումն էր: Ներկաները եղան Վանաձորի թիվ 13, Սևանի Խ. Աբովյանի անվան և Նոյեմբերյանի ավագ դպրոցներում: Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են նախագծային փուլում: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները, տնօրեն Գ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, ծանոթացան դպրոցների և դրանց հարակից տարածքներին, քննության առան հետագա շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև վերոնշյալ կրթական հաստատությունների տնօրենները: «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում՝ ներկաները քննարկեցին վերոնշյալ դպրոցների շենքերի հիմնանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող խնդիրների, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման ուղիները: Ընդգծելով նախագծերի մշակման փուլի կարևորությունը՝ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները հանդիպեցին Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներին: Փոխմարզպետի գլխավորությամբ քննարկեցին Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցիհիմնանորոգմանն առնչվող որոշ հարցեր, մասնավորապես շենքի չորորդ հարկի կազմաքանդման հարցը և փորձեցին գտնել լուծման ուղիներ: Վերոնշյալ կրթական հաստատությունների տնօրենների կողմից հնչեցին մի շարք հարցեր, նախատեսվող հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Քննարկվեցին նաև շինարարական աշխատանքների ն նախագծերի համապատասխանությանն առնչվող որոշ հարցեր: Հավելենք, որ շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցները ուսումնական գործընթացը կկազմակերպեն այլ տարածքներում: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան նաև Ստեփանավանում, որտեղ <<Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է նախակրթարանների հիմնանորոգում: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ներկաները ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին: Ներկաները փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը կնպաստի, ոչ միայն ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, այլ կնվազեցնի շահագործման և պահպանման ծախսերը:

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...