Նորություններ

Աշխատանքային այց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

22.07.2016

        Հուլիսի 15-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը ամփոփեց մեկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ծանոթացան ՆՄՀ շրջանակներում Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծման աշխատանքներին: Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերին բուհում մեկնարկել է ՙՃարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնական ծրագրերի արդիականացումը՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ուսումնագիտափորձարարական  լաբորատորիայի ստեղծմամբ՚  ծրագիրը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Այս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ճարտարապետական և շինարարական  նյութագիտության, տեխնոլոգիաների ու կոնստրուկցիաների հիմնահարցերին առնչվող  մասնագիտությունների կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լաբորատորիայի տարածքի մասնակի վերակառուցում ու վերանորոգում, փորձարարական սարքերի, անհրաժեշտ այլ սարքավորումների ու գույքի ձեռքբերում և մոնտաժում,:  Ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն:  Մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ավարտվել է լաբորատորիայի  համար նախատեսված գույքի, համակարգչային տեխնիկայի, օդափոխման և անվտանգության համակարգերի  ձեռքբերումը: Ընթացքում են լաբորատորիայի տարածքի բարեկարգման աշխատանքները: Մեկնարկել է նաև լաբորատոր սարքավորումներիձեռքբերման գործընթացը: ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ծանոթացրեց կոնսորցիումի գործընկերոջ հետ համագործակցության ընթացքին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է  ՙՄիկշին՚ ՍՊԸ-ի հետ գործընկերությամբ: Ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ ճարտարապետաշինարարական  կրթությունը նորովի կազմակերպելու համար առաջիկայում կմշակվի նաև անհրաժեշտ կրթական բովանդակությունը՝ հումանիտար, բնագիտական և տեխնիկական կրթամասերում ընդգրկված յոթ մասնագիտությունների կրթական ծրագրերը: Նա շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը ճարտարապետաշինարարական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռքբերել գործնական հմտություններ, որոնք  կարևոր պայմաններ են թե որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից, թե հետագայում աշխատաշուկայում պատշաճ տեղ զբաղեցնելու համար : Հիշեցնենք, որ ՆՄՀ շրջանակներում 2013 թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ՃՇՀԱՀ–ի միջև դրամաշնորհային պայմանագրով ստեղծվել  և գործում է  Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսունագիտական լաբորատորիան, որն իրականացնում է հանրապետության տարածքում հիդրոշինարարական կառույցների փորձաքննություն:

 

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...