Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով

01.07.2016

 <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը:
Հունիսի 29-ին և 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնում տեղի ունեցան հանդիպումներ ՀՀ Լոռու, Արմավիրի Տավուշի մարզերի կրթական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը ՙԿրթության բարելավում՚ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր : Հանդիպումներին ներկա էին վերոնշյալ մարզերի հայտերի ընդունման, գնահատման, հաստատման փուլն անցած և ընտրված կրթական հաստատությունների տնօրենները, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները:
Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գ. Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի կարևորությունը: Կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր Տավուշի մարզի 7, Լոռու մարզի 6, Արմավիրի մարզի 12 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Կրթական հաստատությունների տնօրենների կողմից հնչեցին մի շարք հարցեր, նախատեսվող վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Հիշեցնենք, որ <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով: Ծրագրում նախատեսվում է 4-ից մինչև 6 տարեկան երեխաների ընդգրկումը: Ըստ պայմանագրերի դրամաշնորհային միջոցներով հիմնականում իրականացվում են հաստատության ծրագրի ներդրումային ծախսերը, որոնք նախատեսված են հաստատության կարողությունների հզորացման համար և հիմնականում ներառում են տարածքի մասնակի նորոգման, բարեկարգման, կահավորման, ուսումնական և ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսերը: Միկրոծրագրի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը պետք է կազմի դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները: Հավելենք, որ Տավուշի մարզի 7 համայնքներից 4 –ը ընդգրկված են ՀՀ Կառավարության 28.12.2014թ. N 1444-ն որոշմամբ հաստատված ցանկում, ուստի տվյալ համայնքներում նախադպրոցական միկրոծրագրերն ամբողջապես կիրականացվեն դրամաշնորհային միջոցներից: Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագիրն ուղղված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված կրթական հաստատությունների կամ ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը:

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...