Նորություններ

Ընթացել են ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման երկրորդ տարվա աշխատանքները

01.11.2015

Նոր ուսումնական տարվա նախօրյակին հաջողությամբ ավարտվեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Ինչպես հայտնի է ուսուցիչների վերապատրաստումն իրականացվում է վերջիններիս ատեստավորմանը նախապատրաստելու նապատակով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ուսուցիչ վերապատրաստելու իրավունք էին ստացել 13 կազմակերպություններ: Առավելապես մեծ թվով ուսուցիչներ վերապատրաստվեցին <<Կրթության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի և <<Կրթություն առանց սահմանի>> ՀԿ-ի կողմից: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կողմից իրականացվող << Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրին համապատասխան կնքվել են 29 դրամաշնորհային պայմանագրեր` 299 ուսումնական խմբերում վերապատրաստումներ իրականացնելու համար: Միայն դրամաշնորհային ծրագրերի իրականացման շնորհիվ ամառան ընթացքում վերապատրաստվեցին շուրջ վեց հազար ուսուցիչներ` գրեթե նույնքան, որքան նախորդ տարի: Նշված ժամանակաշրջանում վերապատրաստման դասընթացներ անցան հանրակրթական տասնյոթ առարկաների ուսուցիչներ և դասվարներ:
Ներկայումս <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կողմից վերլուծվում են ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները: Արդյունքների վերլուծության հիման վրա կմշակվեն առաջարկություններ` առաջիկա տարիներին ուսուցիչների ատեստավորման և մինչ ատեստավորումը նրանց վերապատրաստման գործընթացն ավելի արդյունավետ և նպատակային կազմակերպելու համար, չէ որ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի համաձայն վերապատրաստումը պարտադիր, 5 տարի պարբերականությամբ շարունակական գործընթաց է: 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...