Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

13.08.2024

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում լրացված և վիրտուալ իրականության ծրագրային փաթեթի մշակում:

ՀՐԱՎԵՐ NO. ԽԾԲ-2024/1-ԵՊԲՀ

«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլով «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 22.05.2023թ. կնքվել է թիվ 2/23-CIF պայմանագիրը 293 966 599 ՀՀ դրամի չափով՝ «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում նախատեսվում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ լրացված և վիրտուալ իրականության ծրագրային փաթեթի մշակման ծառայությունները:
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
• Կազմակերպության ընդհանուր փորձառությունը՝
- լրացված և վիրտուալ իրականության ծրագրային փաթեթի մշակման ծառայություններ մատուցելու առնվազն 3 տարվա փորձառություն։
• Կազմակերպության հատուկ փորձառությունը՝
- վերջին 5 տարիների ընթացքում լրացված և վիրտուալ իրականության ծրագրային փաթեթի մշակման ծառայությունների մատուցման հաջողությամբ իրականացված և շահագործման հանձնված առնվազն երեք նախագծերի պայմանագրերի առկայություն:
Կարճ ցանկի կազմման փուլում հիմնական մասնագետների որակավորումը չի գնահատվում։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուները կարող են համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ իրենց որակավորման բարձրացման նպատակով, սակայն պետք է հստակ նշեն, թե նման համագործակցությունը իրականացվում է համատեղ գործունեության, թե գործակալության/ենթախորհրդատուի պայմանագրի միջոցով։ Համատեղ գործունեությամբ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, բոլոր գործընկերները համապարտ պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի կատարման համար։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Համաշխարհային Բանկի Գնումների Կանոնակարգերի՝ Խորհրդատուի որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդով /CQS/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 10:00-15:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով` marketing.ysmu20@gmail.com) մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 15:00-ն տեղական ժամանակով։
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ
Հասցեատեր՝ պարոն Կոնստանտին Ենկոյան, գիտության գծով պրոռեկտոր, ծրագրի ղեկավար
0025, Երևան, Կորյունի 2
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 301014, +374 10 301000 (250)
Էլ. հասցե` enkoyan@yahoo.com; marketing.ysmu20@gmail.com
Կայք` www.ysmu.am
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...