Հայտարարություններ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1 Մրցութային փաստաթղթերի Ապրանքների գնում
12.04.2024
Ծրագիր՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Ծրագրի ՆՀ՝ P130182
Վարկ No. 9389-ԱՄ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԳՆՈՒՄ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՄԳ No` AF EIP NCB-1.5.3.2
Համակարգչային սարքավորումների և պարագաների գնում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերի դպրոցների համար, ԱՄԳ NO` AF EIP NCB-1.5.3.2 մրցութային փաստաթղթում կատարվել է հետևյալ փոփոխությունները.
1. «Բաժին III – Գնահատման և որակավորման չափանիշների» «Մրցույթի մասնակցի որակավորում (ՀՄՄ 34)» կետի «Որակավորման պահանջներ (ՀՄՄ 34.1)» ենթակետի «Ֆինանսական կարողություններ» բաժնում ավելացվել է հետևյալ պարբերությունը.
Մեկից ավելի չափաբաժիններում որակավորվելու համար մրցույթի մասնակիցը պետք է բավարարի Հայտում ներկայացված միասնական որակավորման պահանջներին:
2. «Բաժին IX. Պայմանագրի հատուկ պայմաններ»-ի «ՊԸՊ 28.3» - առաջին նախադասությունը խմբագրվել է հետևյալ կերպ.
Երաշխիքի վավերականության ժամկետը՝ ինչպես նշված է Պահանջների ցանկի (Բաժին VII) «3. Տեխնիկական հատկորոշիչներ» բաժնում (ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի):