Հայտարարություններ

Պարզաբանում 3, 04.04.2024թ. ստացված հարցման

05.04.2024

ԱՄԳ No AF EIP NCB-1.5.3.2
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԳՆՈՒՄ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ծրագիր՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Գնորդ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Երկիր` Հայաստանի Հանրապետություն

Պարզաբանում 3, 04.04.2024թ. ստացված հարցման

Հարց 1։ N5- Բազմաֆունկցիոնալ տպիչ/ MF Printer
Արդյո՞ք ավտոմատ (ADF), չափը A4 – պահանջվում է միակողմանի ավտոմատ մատուցման հնարավորություն՝ ADF (Automatic Document Feeder), թե՞ ավտոմատ երկկողմանի մանուցման հնարավորությամբ կափարիչ՝ DADF – duplexautomatic document feed /RADF – reversing automatic document feeder․
Հարց 2։ N5- Բազմաֆունկցիոնալ տպիչ/ MF Printer
Արդյո՞ք ներկառուցված երկկողմանի սքանավորման, պատճենահանման ու տպման հնարավորություն նշելով՝ խոսքը գնում է ավտոմատ երկկողմանի սկանավորման հնարավորության մասին, թե՞ duplex ներկառուցված երկկողմանի տպագրության հնարավորության մասին։
Պատասխան: Բազմաֆունկցիոնալ տպիչը պետք է ունենա երկկողմանի ավտոմատ տպագրության և սքանավորման հնարավորություն՝ (ADF), իսկ թե որ տեխնոլոգիայով դա կիրականացնի (DADF թե RADF), էական չէ:
Հարց 3։ N2- Անխափան սնուցման սարք/ UPS
Արդյո՞ք սարքը պարտադիր պիտի լինի Uninterruptable Power Supply (UPS), թե թույլատրելի է առաջարկել Automatic AC output voltage regulator (AVR) and stabilizer նույն բնութագրերով։
Պատասխան: Դպրոցական լաբորատորիաների կազմավորման համար անհրաժեշտ է ոչ թե Automatic AC output voltage regulator (AVR) and stabilizer, այլ՝ Uninterruptable Power Supply (UPS):
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...