Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր Ապրանքների գնում (Մեկ ծրարով գնման ընթացակարգ)

06.03.2024

Երկիր՝ ՀՀ
Ծրագրի անվանումը՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Պայմանագրի անվանումը՝ Լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների և պարագաների գնում ՀՀ Արագածոտնի և ՀՀ Արմավիրի մարզերի դպրոցների համար

Վարկ No. 9389-ԱՄ

ՀՆՀ հրավեր No.: AF EIP ICB-1.5.1.2, կազմված 6 չափաբաժնից

Չափաբաժին 1: Սարքավորումների գնում կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 2: Էլեկտրական սարքավորումների և պարագաների գնում կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների համար

Չափաբաժին 3: Աքսեսուարների և պարագաների գնում կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների համար

Չափաբաժին 4: Սարքավորումների և պարագաների գնում աշխարհագրության լաբորատորիաների համար

Չափաբաժին 5: Աքսեսուարների/պարագաների գնում ֆիզիկայի լաբորատորիաների համար
Չափաբաժին 6: Սարքավորումների գնում ֆիզիկայի լաբորատորիաների համար

1. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը Արագածոտնի և Արմավիրի մարզերի դպրոցների համար լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների և պարագաների գնման նպատակով։

2. ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու հայտատուներին ներկայացնելու հայտեր փակ ծրարով  ՀՀ Արագածոտնի և  ՀՀ Արմավիրի մարզերի դպրոցների համար լաբորատոր սարքավորումների, աքսեսուարների և պարագաների գնման համար։
Լաբորատոր սարքավորումները, աքսեսուարները և պարագաները մատակարարվելու են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Արմավիրի մարզերի դպրոցներին /ապրանքների տեսականու և քանակների վերաբերյալ մանրամասները ներկայացված են մրցութային փաստաթղթում, որը տրամադրվում է անվճար/։
Հայտատուները կարող են դիմել մեկ կամ մի քանի չափաբաժնի համար, ինչպես նշված է Մրցութային փաստաթղթում։ Հայտերը գնահատվելու են ըստ չափաբաժինների։
Հիմնական որակավորման պահանջները ներկայացված են մրցութային փաստաթղթում:

3. Մրցույթը իրականացվում է Միջազգային Մրցակցային Գնում ընթացակարգով՝ օգտագործելով Հայտերի Ներկայացման Հրավերը, ինչպես նկարագրված է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթում, և բաց է բոլոր իրավասու Հայտատուների համար, ինչպես նշված է Կարգավորումներում։

4. Հետաքրքրված իրավասու Հայտատուները կարող են տեղեկատվություն ստանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից, տնօրեն՝ պարոն Գ․Հովհաննիսյան, info@cfep.am, և պահանջել Մրցութային փաստաթուղթը աշխատանքային օրերին 10:00-ից 17:00 ընկած ժամանակահատվածում, կամ ներբեռնել ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ հետևյալ հասցեով:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ

Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան

հասցե՝ Ս. Վրացյան 73, Երևան 0070,
ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90

E-mail: info@cfep.am, procurement@cfep.am

Կայքի հասցե՝ www.cfep.am


5. Մրցութային փաստաթուղթը անգլերեն լեզվով /միայն էլեկտրոնային տարբերակով/ անվճար կարող է բեռնվել բոլոր իրավասու հայտատուների կողմից ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ տրամադրվել info@cfep.am էլ․փոստին ուղղած գրավոր դիմումի հիման վրա (Մրցութային փաստաթուղթը կտրամադրվի Հայտատուներին փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման միջոցով)։
6. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի Ապրիլի 19-ը, ժամը՝ 15:00 տեղական ժամանակով։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացած հայտերը կմերժվեն։ Հայտերը հրապարակավ կբացվեն Հայտատուների ներկայացուցիչների և ցանկացած այլ անձանց ներկայությամբ, ովքեր կցանկանան ներկա գտնվել հայտերի բացմանը՝ 2024 թվականի Ապրիլի 19-ին, ժամը՝ 15:00-ին տեղական ժամանակով։

7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով։
8. Հայտատուների ուշադրությունը հրավիրվում է Գնումների կարգավորումներին, որը վարկառուից պահանջում է բացահայտել հաջողակ հայտատուի իրական շահառուների մասին տեղեկատվությունը, որպես Պայմանագրի շնորհման ծանուցման մաս՝ օգտագործելով իրական շահառուների վերաբերյալ ձևաչափը, ինչպես ներկայացված է մրցութային փաստաթղթում:
9. Վերևում հիշատակված հասցեն է․

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ

Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան

Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ

Հեռ. (+374) 57-56-90

E-mail: info@cfep.am, procurement@cfep.am

Կայքի հասցե՝ www.cfep.am

Հասցեատեր: Արմինե Ազարյան /գնումների պատասխանատու/
Տարընթերցման դեպքում խնդրում ենք հիմք ընդունել փաստաթղթի անգլերեն տարբերակը։

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...