Հայտարարություններ

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը, նոր ու արդյունավետ մոտեցումների ներդրմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ

10.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնը « Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի  շրջանակներում  հայտարարում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացմանը, նոր ու արդյունավետ մոտեցումների ներդրմանը նպաստող միկրոծրագրերի մրցույթ:

ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, սկսել է նախադպրոցական կրթության ծրագրի իրականացումը, որը նախատեսում է մրցութային հիմունքներով դրամաշնորհների տրամադրում նախադպրոցական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին։
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի, ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի Կոտայքի, Լոռու, Տավուշի,Վայոց ձորի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք կներկայացնեն համապատասխան միկրոծրագրեր։
Դրամաշնորհները տրվում են մեկ տարի ժամկետով։
Ծրագրի նպատակն է` նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մեծացում։ Հաստատությունների կողմից ներկայացվող միկրոծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`
 նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարձրացմանը,
 նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության մեծացմանը,
 նախադպրոցական կրթության իրականացման նոր` քիչ ծախսատար ծառայությունների ներդրմանը,
 երեխային տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխայի կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն,
 հաստատության աշխատանքների կազմակերպման գործում տեղական ինքնակառավարման մարմինների և ծնողների մասնակցության բարձրացմանը և այլն։
Նախադպրոցական կրթության նորովի կազմակերպումը, ծրագրերում առաջադրված խնդիրների լուծումը պետք է իրականացվեն համայնքի և ծնողների լայն մասնակցությամբ։
Առաջնահերթություն կտրվի քաղաքային, սահմանամերձ, սոցիալապես անապահով, ինչպես նաև այն համայնքներին որտեղ չկան կամ չեն գործում նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2024թ. հունվարի 29-ը։
Դիմումի ձևին կարելի է ծանոթանալ այստեղ։ Ղեկավար ձեռնարկը. բյուջեի և նախահաշվի ձևաչափը  ստորև:

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...