Հայտարարություններ
Հանրային քննարկում․ Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց
13.09.2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հօ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ.-ի սեպտեմբերի 26-ին ՝ ժամը 15:30-ին, Վանաձորի համայնքապետարանի շենքում (ՀՀ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22) տեղի կունենա «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվող Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի նախագծի, ԲՍԿՊ-ի և նախատեսվող գործունեության Շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում):Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ՇՄՆ պաշտոնական կայքում ( env.am ) կամ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, հեռ. +374 (11) 22 02 17, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում ( info@cfep.am ):Հեռ.՝ +374 (10) 57 56 90: