Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը հայտարարում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ՝ նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատման և դրա վրա ազդող գործոնների հետազոտության նպատակով

25.07.2023

 ՎԱՐԿ No. 9389-ԱՄ

Առաջադրանքի անվանումը: Նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատման և դրա վրա ազդող գործոնների հետազոտության խորհրդատվական ծառայություններ:

Հրավեր No. AF EIP IC-1.1.3 

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են՝ Նախադպրոցական կրթական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններում ընդգրկված երեխաների զարգացման դինամիկայի գնահատումը և դրա վրա ազդող գործոնների հետազոտությունը:

Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։ 

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.

·          Խորհրդատուի ընդհանուր որակավորումը՝ Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի կամ   հարակից  ոլորտներում, անգլերենի իմացություն):

  • Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը` նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, կրթության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Խորհրդատուի հատուկ փորձառությունը՝ պրակտիկ  հմտություններ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի իրականացման ոլորտում,  հետազոտության մեթոդոլոգիայի մշակման փորձառություն, հետազոտության իրականացման փորձառությունը, ինչպես նաև աշխատանքային փորձը միջազգային կազմակերպություններում կդիտվեն որպես առավելություն: 

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

-          Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։

-          Կրթությունը և որակավորումը հիմնավորող փաստաթղթեր։ 

Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF)  վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17  պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։  

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։ 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00: 

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. օգոստոսի 8-ը, տեղական ժամանակով` 12:0

Դիմումի ձևը կցվում է ստորև:

 «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ

Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail:
procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...