Հայտարարություններ

Հայտերի ներկայացման հրավեր Ապրանքների գնում (Մեկ ծրարով գնման ընթացակարգ)

14.03.2023

Երկիր՝ Հայաստան
Ծրագրի անվանումը՝ Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
Պայմանագրի անվանումը՝ Համակարգչային սարքավորումների գնում Արմավիրի մարզի դպրոցների համար
Վարկ No. 9389-ԱՄ
ՀՆՀ հրավեր No.: AF EIP ICB-1.5.3.1

1. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը Արմավիրի մարզի դպրոցների համար hամակարգչային սարքավորումների գնման նպատակով։

2. “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու հայտատուներին ներկայացնելու հայտեր փակ ծրարով Արմավիրի մարզի դպրոցների համար hամակարգչային սարքավորումների գնման համար։
Համակարգչային սարքավորումները մատակարարվելու են Արմավիրի մարզի դպրոցներին /ապրանքների տեսականու և քանակների վերաբերյալ մանրամասները ներկայացված են մրցութային փաստաթղթում, որը տրամադրվում է անվճար/։
Հիմնական որակավորման պահանջներն են /մանրամասները ներկայացված են մրցութային փաստաթղթում/․
i. Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների մատակարարման փորձ՝ առնվազն 2017 թվականի հունվարի 1-ից։
ii. Մասնակիցը պետք է հաջողությամբ իրականացրած լինի նմանատիպ համակարգչային սարքավորումների մատակարարման առնվազն մեկ կամ մինչև չորս պայմանագիր, սկսած՝ 2017 թվականի հունվարի 1-ից, և ավարտված մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ պակաս արժեքով (հանրագումարային արժեքով), քան ներկայացված հայտի արժեքն է։
iii. Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հավաստում առ այն, որ առաջարկվող ապրանքների տեխնիկական բնութագրերը և նկարագրությունը համապատասխանում են Մրցութային փաստաթղթի՝ Բաժին 6: Պահանջների ժամանակացույցով սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին։
iv. Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական կից ծանոթագրություններով) և եզրակացությունները 2017-2022 թվականների ժամանակահատվածի՝ իր ընտրությամբ ցանկացած հաջորդական երեք տարիների համար (2017-2019 կամ 2018-2020 կամ 2019-2021 կամ 2020-2022) ։
3. Մրցույթը իրականացվում է Միջազգային Մրցակցային Գնում ընթացակարգով՝ օգտագործելով Հայտերի Ներկայացման Հրավերը, ինչպես նկարագրված է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթում, և բաց է բոլոր իրավասու Հայտատուների համար, ինչպես նշված է Կարգավորումներում։
4. Հետաքրքրված իրավասու Հայտատուները կարող են տեղեկատվություն ստանալ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ-ից, տնօրեն՝ պարոն Գ․Հովհաննիսյան, info@cfep.am, և պահանջել Մրցութային փաստաթուղթը աշխատանքային օրերին 10:00 -ից 17:00 ընկած ժամանակահատվածում, կամ ներբեռնել ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ հետևյալ հասցեով:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90
E-mail: info@cfep.am, procurement@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

5. Մրցութային փաստաթուղթը անգլերեն լեզվով /միայն էլեկտրոնային տարբերակով/ անվճար կարող է բեռնվել բոլոր իրավասու հայտատուների կողմից ԿԾԿ ԾԻԳ կայքից: www.cfep.am, կամ տրամադրվել info@cfep.am էլ․փոստին ուղղած գրավոր դիմումի հիման վրա (Մրցութային փաստաթուղթը կտրամադրվի Հայտատուներին փաստաթղթերի էլեկտրոնային փոխացման միջոցով)։
6. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ քան մինչև 2023թվականի Ապրիլի 25-ը, ժամը՝ 12:00 տեղական ժամանակով։ Հայտերի էլոկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացած հայտերը կմերժվեն։ Հայտերը հրապարակավ կբացվեն Հայտատուների ներկայացուցիչների և ցանկացած այլ անձանց ներկայությամբ, ովքեր կցանկանան ներկա գտնվել հայտերի բացմանը՝ 2023թվականի Ապրիլի 25-ին, ժամը՝ 12:00-ին տեղական ժամանակով։
7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն “Հայտի ապահովման հայտարարագրով”։
8. Հայտատուների ուշադրությունը հրավիրվում է Գնումների կարգավորումներին, որը Վարկառուից պահանջում է բացահայտել հաջողակ հայտատուի իրական շահառուների մասին տեղեկատվությունը, որպես Պայմանագրի շնորհման ծանուցման մաս՝ օգտագործելով Իրական շահառուների վերաբերյալ ձևաչափը, ինչպես ներկայացված է մրցութային փաստաթղթում:

9. Վերևում հիշատակված հասցեն է․
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90
E-mail: info@cfep.am, procurement@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
Հասցեատեր: տկն. Զարուհի Ղարագյոզյան/գնումների պատասխանատու/
Տարընթերցման դեպքում խնդրում ենք հիմք ընդունել փաստաթղթի անգլերեն տարբերակը։
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...