Հայտարարություններ
Կրթական ծրագրերի կենտրոնը հրավիրում է դրամաշնորհային հայտերը գնահատող փորձագետների
04.01.2023
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է անհատ խորհրդատուներին հայտեր ներկայացնելու Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ներկայացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման ժամանակ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար՝ հետևյալ ոլորտներում.
- Բժշկական/կենսաբանական գիտություններ
- Ճարտարագիտություն-շինարարություն
- Ֆիզիկա
- Հայտերի գնահատմանը ֆունկցիոնալ աջակցության տրամադրում (ընտրվելու են 4 փորձագետներ)
Համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող խորհրդատուները հայտեր կարող են ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 16-ը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից (Հեռ. (+374) 57-56-90 (11), e-mail: procurement@cfep.am, info@cfep.am )
Նորություններ
20.02.2026
Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում
Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի...
18.02.2026
Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում
Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական...
11.02.2026
Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում
Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...