Հայտարարություններ
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
19.12.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ/ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԹԵՄԱՏԻԿ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հրավեր No. AF EIP IC-2.1-1
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները (Ծառայություններ) ներառում են ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ/ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԹԵՄԱՏԻԿ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ։
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։
Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին (Խորհրդատուներ) ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
• Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (Բարձրագույն կրթություն կենսաբանական/բժշկական գիտությունների ոլորտում, անգլերենի իմացություն):
• Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, ՀՀ բարձրագույն կրթական համակարգին առնչվող աշխատանքային փորձառություն)։
• Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Ծրագրային հայտերի գնահատման փորձ, դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի նախագծման և իրականացման փորձառությունը կդիտվի որպես առավելություն, միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն):
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը, որակավորումը, աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր։
Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2023թ. հունվարի 16-ը, տեղական ժամանակով` 12:00։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am