Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ՝ Կրթության կառավարման և տեղեկատավական համակարգի բարելավման նպատակով աջակցության տրամադրման համար

24.11.2022

ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Հրավեր No. AF EIP IC-1.3.1-2
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները (Ծառայություններ) ներառում են Կրթության կառավարման եվ տեղեկատվական համակարգի բարելավման նպատակով աջակցության տրամադրման ծառայությունները։
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին (Հավելված 1)։
Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին (Խորհրդատուներ) ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
- Խորհրդատուի ընդհանուր որակավորումը (Բարձրագույն կրթություն հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում՝ Կրթություն, Էկոնոմիկա, հանրային քաղաքականություն, սոցիոլոգիա և այլն, անգլերենի իմացությունը ցանկալի է),
- Խորհրդատուի ընդհանուր փորձառությունը (ՀՀ կրթական համակարգի իմացություն; հանրակրթության գործող կարգերի իմացություն, ուսումնական հաստատություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
- Խորհրդատուի հատուկ փորձառությունը (Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձը կրթական միջավայրում տվյալների հավաքագրման և մշակման ոլորտում; Կրթության կառավարման ոլորտում աշխատանքային փորձառություն, Տեղեկատվական կրթական կառավարման համակարգերի իմացություն):
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն/CV/, որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ։
- Կրթությունը, որակավորումը և աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր։

Հետաքրքրված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16, և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00.
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ.փոստով) մինչև 8 դեկտեմբեր 2022, ժամը՝ 17:00 տեղական ժամանակով։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
Հավելված 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրն ընդգծում է հետեւյալ միջոցառումների անհրաժեշտությունը՝ (i) ապահովել յուրաքանչյուր երեխայի սովորելու իրավունքը, (ii) ստեղծել կրթական այնպիսի համակարգ, որն ի վիճակի կլինի բոլորին մատուցել բարձրակարգ կրթություն (iii) ստեղծել բազմակողմանիորեն զարգացող բուհական կրթություն և գիտահետազոտական համակարգ, որը կարձագանքի աշխատաշուկայի պահանջներին և (iv) բարձրացնել կրթության արդյունավետությունը՝ վաղվա աշխատուժին օժտելով աշխատաշուկային համապատասխան հմտություններով:
2014 թվականին, ի պատասխան կրթության ոլորտում ազգային բարեփոխումների առաջնահերթություններին, Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է աջակցություն Կրթության բարելավման ծրագրի (ԿԲԾ) նախապատրաստման և իրականացման գործում: Ծրագիրը հաջողությամբ ավարտվել է 2022 թվականի ապրիլին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը դիմել և ստացել է ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (ԼՖ) և 22,6 միլիոն եվրոյի տրամադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի հունիսի 9-ին։
Լրացուցիչ ֆինանսավորմամբ ԿԲԾ-ի հիմնական նպատակներն են՝ բարելավել տարրական դպրոց մուտք գործող երեխաների դպրոցական պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցների ֆիզիկական պայմանները, ապահովել դրանցում կրթական ռեսուրսների առկայությունը և աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը:
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաղադրիչներից.
Բաղադրիչ 1: Հանրակրթության որակի բարելավում, որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.
• Ենթաբաղադրիչ 1.1: Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում;
• Ենթաբաղադրիչ 1.2: Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը;
• Ենթաբաղադրիչ 1.3: Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում;
• Ենթաբաղադրիչ 1.5: Հանրակրթական դպրոցների վերազինում:
Բաղադրիչ 2: Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը:
Բաղադրիչ 3: Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը նպատակ ունի աջակցել ավագ դպրոցներին՝ շենքային պայմանների բարելավման և լրացուցիչ կրթական ռեսուրսների տրամադրման՝ մասնավորապես ավագ դպրոցների հիմնանորոգման և բնական գիտությունների ժամանակակից լաբորատորիաների ստեղծման միջոցով։ԼՖ-ով ԿԲԾ-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող Կրթական ԼՖ-ով ԿԲԾ-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող Կրթական Ծրագրերի Կենտրոն Ծրագրերի Իրականացման Գրասենյակի (ԿԾԿ ԾԻԳ) կողմից: ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու է ԼՖ-ով Ծրագրի իրականացման կառավարման, ինչպես նաև գնումների, վճարումների, երաշխիքների կիրառման, մոնիթորինգի և գնահատման համար:
ԿԲԾ-ի շրջանակում «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչ 1.3-ի կողմից իրականացված գործողությունները հիմք հանդիսացան Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կարողությունների հզորացման, տվյալների հավաքագրման ենթակառուցվածքի (ինչպիսիք են տվյալների հավաքագրումը և ինտեգրումը մեկ համակարգի մեջ) մշակման, ինչպես նաև Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) ֆունկցիոնալությունն ու մշտադիտարկումն ապահովելու նպատակով նոր գործիքների գործարկման համար: «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում ենթաբաղադրիչը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ կշարունակի բարելավել ԿԳՄՍՆ կարողությունները՝ տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության միջոցով վերահսկելու հայաստանյան դպրոցների գործունեության արդյունավետությունը:
Լրացուցիչ ֆինանսավորմամբ նոր գործողությունները կներառեն տվյալների վիզուալիզացիայի գործիքների նոր գործառույթների մշակում և փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով համակարգի կիրառելիությունը և բարելավելով կրթության հիմնական արդյունքները:
Ենթաբաղադրիչի շրջանակում կվերանայվեն բոլոր այն մոտեցումները, որոնք առնչվում են նոր մոդուլների մշակմանը, փորձարկմանը, ինչպես նաև ԿԳՄՍՆ աշխատակիցների, կրթական հաստատությունների մանկավարժական և ոչ մանկավարժական աշխատակազմի վերապատրաստումներին, որպեսզի համակարգի հնարավորություններն առավելագույն օգտագործվեն կառավարման, ուսուցման և ուսումնառության գործընթացներում:

II. ՆՊԱՏԱԿ
Առաջադրանքի նպատակն է կարիքների գնահատման վերլուծության հիման վրա ներկայացնել ԿԿՏՀ-ի ֆունկցիոնալ բարելավմանն ուղղված առաջարկներ, աջակցել տեխնիկական առաջադրանքի մշակմանը։
ԿԾԿ ԾԻԳ-ը, համագործակցելով ԿԳՄՍՆ-ի և ԿՏԱԿ-ի հետ, կիրականացնի ԿԿՏՀ-ի բարելավման աշխատանքներ՝ հիմնվելով տեխնիկական առաջադրանքի վրա:

III. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ակնկալվում է, որ ընտրված խորհրդատուն սերտորեն կհամագործակցի հետևյալ կառույցների հետ.
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ),
- Կրթական ծրագրերի կենտրոն, Ծրագրերի Իրականացման Գրասենյակ (ԿԾԿ ԾԻԳ),
- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ),
- «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ),
- Դպրոցներ,
- Բարձրագույն ուսումնական հաստատություններ (ԲՈՒՀ-եր),
- Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ);

IV. ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
Խորհրդատուի պարտականությունները ներառում են.
- Տեղեկատվական համակարգերի միջոցով կրթության կառավարման միջազգային փորձի ուսումնասիրություն;
- ԿՏԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ ԿԿՏՀ-ի աշխատանքի և ֆունկցիոնալ հնարավորությունների ուսումնասիրություն՝ կրթության կառավարման հնարավորությունների տեսանկյունից.
- Կարիքների գնահատման իրականացման մեթոդաբանության մշակում՝ ԿԿՏՀ-ի ֆունկցիոնալ հնարավորությունների և բովանդակության տեսանկյունից;
- ԿԿՏՀ-ի բարելավման կարիքների գնահատման իրականացում՝ ֆունկցիոնալ հնարավորությունների և բովանդակության տեսանկյունից:
- Մշակել հարցաթեթիկ, որն առնվազն պետք է ներառի դպրոցների կողմից անհրաժեշտ տվյալների մուտքագրման հետ կապված հարցումները; տվյալների մուտքագրման հիման վրա ստացված հաշվետվությունների վերաբերյալ հարցում և դրանց միջոցով անհրաժեշտ վերլուծություններ կատարելու հնարավորությունը: մուտքագրված տվյալների և հաշվետվությունների տեսակների ընդլայնման վերաբերյալ առաջարկությունները; հատուկ կարիքներով սովորողների վերաբերյալ տվյալների մուտքագրման և հաշվետվությունների ստացման հարցումներ, ինչպես նաև հարցումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել ԿԿՏՀ-ի շահագործման ընթացքում առաջացած թերությունները և ստանալ ԿԿՏՀ-ի ֆունկցիոնալ բարելավման վերաբերյալ առաջարկներ:
- Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ, քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ Երևանում (ԿԳՄՍՆ, ԲՈՒՀ (առնվազն 4), դպրոց (առնվազն 20)ՙ, ծնողներ և այլ շահագրգիռ կազմակերպություններ և անհատներ); Հանդիպումները կկազմակերպվեն ԿԾԿ-ի աջակցությամբ և ԿԾԿ-ի տարածքում (Խորհրդատուն չի կրի որևէ հավելյալ ծախս հանդիպումների/քննարկումների համար):
- Ներկայացնել առաջարկներ ԿԿՏՀ-ի ֆունկցիոնալ բարելավման համար՝ հիմնվելով հարցումների և հանդիպումների արդյունքների վերլուծության վրա, որն արդեն կներառի մուտքագրված տվյալների և հաշվետվությունների ամբողջական փաթեթը՝ անհրաժեշտ վերլուծություններ կատարելու և կրթության կառավարման որակը բարձրացնելու նպատակով;
- Ներկայացնել մեկնաբանություններ/կարծիք ԿԿՏՀ-ի բարելավման տեխնիկական առաջադրանքի համար՝ ներկայացված առաջարկները ԿԳՄՍՆ-ի և ԿՏԱԿ-ի հետ համաձայնեցնելուց հետո;
- ԿՏԱԿ-ի կողմից ԿԿՏՀ-ի նոր մոդուլների մշակման ընթացքում փուլ առ փուլ ներկայացնել կարծիք դրանց տեխնիկական առաջադրանքին համապատասխանության վերաբերյալ:
V. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Առաջադրանքը պետք է իրականացվի հետևյալ փուլերով.
1-ին փուլ (պայմանագրի ստորագրման պահից 2 ամիս)։ Այս փուլում խորհրդատուն պետք է.
• Իրականացնի կարիքների գնահատում ԿԿՏՀ-ի ֆունկցիոնալ հնարավորությունների և բովանդակության տեսանկյունից;
• Իրականացված կարիքների գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա ներկայացնի առաջարկներ ԿԿՏՀ-ի բարելավման համար՝ ֆունկցիոնալ բովանդակության տեսանկյունից;

2-րդ փուլ (պայմանագրի ստորագրման պահից 4 ամիս)։ Այս փուլում խորհրդատուն պետք է.
- Ներկայացնի մեկնաբանություններ/կարծիք ԿԿՏՀ-ի բարելավման նպատակով տեխնիկական առաջադրանքի նախագծի վերաբերյալ (ֆունկցիոնալ հնարավորությունների և բովանդակության տեսանկյունից);

3-րդ փուլ (պայմանագրի ստորագրման պահից 12 ամիս)։ Այս փուլում խորհրդատուն պետք է.

- Ներկայացնի մեկնաբանություններ/կարծիք ԿՏԱԿ-ի կողմից մշակված ԿԿՏՀ-ի նոր մոդուլների վերաբերյալ՝ փուլ առ փուլ ստուգելով նոր մոդուլների համապատասխանությունը տեխնիկական առաջադրանքի պահանջներին՝ ֆունկցիոնալ հնարավորությունների և բովաբնդակության տեսանկյունից:


VI. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Աշխատանքի արդյունքները կլինեն ՝

- կարիքների գնահատման հաշվետվություն ֆունկցիոնալ հնարավորությունների և բովանդակության տեսանկյունից, որը ներառում է.
1. Տվյալների հավաքագրման, որակի, հաշվետվությունների արտահանման հետ կապված խնդիրների վերլուծություն, որոնք ներառում են նաև սովորողների ներգրավվածության մասին տեղեկատվություն (ինչպիսիք են դպրոցից դուրս մնալը, հաճախելիության, պարբերաբար բացակայությունների և ուշացման ցուցանիշները); սովորողի արդյունքները (ձևավորող գնահատման և ավարտական քննությունների հիման վրա) և հատուկ կրթության կարիք ունեցող սովորողների համար առկա պայմանները;
2. Արդյունքների վերհանում, որոնց վրա պետք է առավելագույն ուշադրություն դարձնել և որոնք կարող են առավել արդյունավետ արտացոլվել բարելավված ԿԿՏՀ-ի մոնիթորինգի և հաշվետվությունների մեջ:
3. Տվյալների վիզուալիզացիայի գործիքների վերաբերյալ առաջարկություններ, որոնք հիմնական օգտագործողների համար (ուսուցիչներ, դպրոցներ և կրթական քաղաքականություն մշակողներ) կբարձացնեն ԿԿՏՀ-ի աշխատանքի արդյունավետութույունը՝ տվյալների վերլուծության, հաշվետվությունների ստացման և մոնիթորինգի ֆունկցիոնալ հնարավորությունների մասով:

- Հաշվետվություն ԿԿՏՀ-ի ֆունկցիոնալ հնարավորությունների բարելավման նպատակով՝ ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ տեխնիկական առաջադրանքի մշակման ընթացքում իրականացված գործողությունների վերաբերյալ;
- Հաշվետվություն տեխնիկական առաջադրանքի հիման վրա մշակված նոր մոդուլների համապատասխանության ստուգման վերաբերյալ:
Հաշվետվությունները պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով, մեկ տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակներով (էլեկտրոնային փոստով):
 

Նորություններ

22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական... 15.03.2024 ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների...