Հայտարարություններ
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ԱՄԳ–1.2 մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի դպրոցների համար լաբորատոր կահույքի ձեռքբերման նպատակով
11.11.2021
Հայաստանի Հանրապետություն
ԵՄ-ն հանուն նորարարության դրամաշնորհային ծրագիր
Դրամաշնորհ No. TF0B2692
Պայմանագրի անվանումը՝ Լաբորատոր կահույք ՀՀ Տավուշի մարզի դպրոցների համար
Հղման #: NCB - 1.2
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից ԵՄ-ն հանուն նորարարության դրամաշնորհային ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. NCB-1.2 պայմանագրի շրջանակներում Տավուշի մարզի դպրոցների համար լաբորատոր կահույքի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար գույքի ձեռքբերման համար` ըստ ստորև նշված քանակների.
Չափաբաժին 1 - Լաբորատոր կահույքի ձեռքբերում՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների համար
հ/հ Նկարագրություն Քանակը՝
հատ
1. Ցուցադրական սեղան քիմիա-կենսաբանության լաբորատորիայի համար՝ բաղկացած 3 էլեմենտից 35
2. Ցուցադրական սեղան աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի լաբորատորիաների համար՝ բաղկացած 2 էլեմենտից 99
3. Լաբորատոր սեղան աշակերտների համար՝ լվացարանով, ծորակով և տումբայով 258
4. Լաբորատոր սեղան աշակերտների համար 708
5. Ուսուցչի սեղան 132
6. Ուսուցչի աթոռ 132
7. Աշակերտական աթոռ 1932
8. Քարշիչ պահարան լվացարանով, ծորակով և օդափոխության համակարգով 35
9. Նյութերի պահեստավորման համար նախատեսված (փակ դռներով) պահարան 139
10. Սարքավորումների տեղադրման համար նախատեսված (բաց դարակներով) պահարան 139
11. Գրատախտակ 132
Չափաբաժին 2 - Լաբորատոր կահույքի ձեռքբերում՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Տավուշի տարածաշրջանի դպրոցների համար
հ/հ Նկարագրություն Քանակը՝
հատ
1. Ցուցադրական սեղան քիմիա-կենսաբանության լաբորատորիայի համար՝ բաղկացած 3 էլեմենտից 41
2. Ցուցադրական սեղան աշխարհագրության, ֆիզիկայի և ինֆորմատիկայի լաբորատորիաների համար՝ բաղկացած 2 էլեմենտից 119
3. Լաբորատոր սեղան աշակերտների համար՝ լվացարանով, ծորակով և տումբայով 288
4. Լաբորատոր սեղան աշակերտների համար 756
5. Ուսուցչի սեղան 151
6. Ուսուցչի աթոռ 151
7. Աշակերտական աթոռ 2088
8. Քարշիչ պահարան լվացարանով, ծորակով և օդափոխության համակարգով 41
9. Նյութերի պահեստավորման համար նախատեսված (փակ դռներով) պահարան 156
10. Սարքավորումների տեղադրման համար նախատեսված (բաց դարակներով) պահարան 156
11. Գրատախտակ 151
Հիմնական որակավորման չափանիշները
• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա կահույքի մատակարարման/արտադրման փորձ` առնվազն 2016թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:
• Յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը պետք է ներկայացնի կահույքի մատակարարման/արտադրման ավարտված 1 (մեկ) պայմանագիր, որի արժեքը չպետք է պակաս լինի տվյալ չափաբաժնի համար ներկայացված հայտի արժեքից, կամ մինչև 3 (երեք) պայմանագիր, որոնց հանրագումարային արժեքը չպետք է պակաս լինի տվյալ չափաբաժնի համար ներկայացված հայտի արժեքից։ Ընդ որում այդ պայմանագիրը (պայմանագրերը) պետք է մեկնարկած և ավարտված լինի 2016թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:
• Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2018թ., 2019թ., 2020թ.:
• Միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2018-2020թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
• Վերջին երեք տարիների համար (2018-2020թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
• Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:
Մրցույթի մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել ինպես մեկ, այնպես էլ երկու չափաբաժնի համար: Հայտերը կգնահատվեն ըստ առանձին չափաբաժինների: Յուրաքանչյուր չափաբաժնի համար առաջարկվող զեղչերը, եթե այդպիսիք կան, հաշվի կառնվեն հայտերի գնահատման ժամանակ: Համակցված չափաբաժինների համար առաջարկված զեղչերը նույնպես հաշվի կառնվեն հայտերի գնահատման փուլում:
Մեկից ավելի չափաբաժիններում որակավորվելու համար մրցույթի մասնակիցը
• Ֆինանսական կարողություններ որակավորման չափանիշի գծով պետք է բավարարի չափաբաժինների համար Մրցութային փաթեթում սահմանված միասնական որակավորման պահանջներին:
• Փորձ և տեխնիկական կարողություն որակավորման չափանիշի գծով պետք է ունենա կահույքի մատակարարման/արտադրման հաջողությամբ ավարտված պայմանագիր/պայմանագրեր, որի/որոնց հանրագումարային արժեքը չպետք է պակաս լինի այդ չափաբաժինների համար ներկայացված հայտի միասնական արժեքից, ընդ որում նշված պահանջը կարող է ապահովվել նվազագույնը՝ 1(մեկ) և առավելագույնը՝ 4 (չորս) պայմանագրերի միջոցով:
3. Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը հայերեն լեզվով ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2021թ. դեկտեմբերի 02-ին, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Յուրաքանչյուր չափաբաժնի հայտը պետք է ուղեկցվի առանձին Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am