Հայտարարություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ՄՄԳ–2.1 մրցույթ` ՀՀ Տավուշի մարզի դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով

08.10.2021

Ֆինանսավորման աղբյուր`
Դրամաշնորհ No. TF0B2692

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄՄԳ - 2.1

1. «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Համաշխարհային բանկից, և նախատեսում է, որ այդ գումարի մի մասն օգտագործվելու է ՄՄԳ – 2.1 «Համակարգչային սարքավորումներ Տավուշի մարզի դպրոցների համար» պայմանագրից բխող վճարումները կատարելու համար։

2. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն հանդիսանում է ծրագիրն իրականացնող հաստատություն և հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել ստորև նշված սարքավորումները դպրոցներ մատակարարելու համար՝ ըստ համապատասխան քանակների:

# Նկարագրություն Քանակը ընդամենը (հատ)
1. Համակարգիչ 1 /AIO/ 546
2. Անխափան սնուցման սարք /UPS/ 273
3. Բազմաֆունկցիոնալ տպիչ /MF/ 76
4. Անլար երթուղղիչ (Wi-Fi Router) 76
5. Համակարգիչ 2 /դյուրակիր համակարգիչ/ 225
6. Պրոյեկտոր 316
7. 3D տպող սարք 115


Ապրանքները մատակարարվելու են ՀՀ Տավուշի մարզի 80 դպրոցներ /մատակարարվող ապրանքների և նրանց քանակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը ներկայացված է մրցութային փաթեթում, որը իրավասու հայտատուները կարող են ստանալ անվճար/:

Հիմնական որակավորման չափանիշները. /ամբողջական չափանիշները ներկայացված են Մրցութային փաթեթում/

ա) Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2016թ. հունվարի 1-ից:

բ) Մասնակիցը պետք է հաջողությամբ իրականացրած լինի առնվազն 1(մեկ) կամ մինչև 4(չորս) պայմանագիր, որի/որոնց շրջանակներում մատակարարած լինի համապատասխան համակարգչային սարքավորումներ` ոչ պակաս արժեքով /գումարային արժեքով/ քան ներկայացված հայտի արժեքն է՝ մեկնարկած 2016թ. հունվարի 1-ից և ավարտած մինչև առաջարկների ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակաշրջանը:

գ) Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:

դ) Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2018թ., 2019թ., 2020թ.:

3. Մրցույթը անց է կացվելու Միջազգային Մրցակցային Գնման միջոցով՝ օգտագործելով Հայտահրավեր /RFB/ սահմանված Համաշխարհային Բանկի “Գնումների կարգավորումներ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վարկառռւների համար” թվագրված հուլիս 2016, վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018 (“Գնումների կանոններ”) և հասանելի է Գնումների կարգավորումներում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար:

4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ մրցութային փաստաթղթերի վերաբերյալ դիմելով Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (ԿԾԿ ԾԻԳ ՊՀ), պարոն Գրիշա Հովհաննիսյանին, info@cfep.am էլ. հասցեով ժամը 10:00-ից մինչև 17:00-ը կամ ներքոնշյալ հասցեով`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Տնօրեն՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան
Հեռ. +374 10 575690,
Էլ. հասցե՝ info@cfep.am:

5. Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը /միայն էլեկտրոնային տարբերակով/ Անգլերեն լեզվով շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ստանալ անվճար՝ info@cfep.am էլ. հասցեով ներկայացված գրավոր դիմումի հիման վրա /մրցութային փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ հայտատուներին, ֆայլերի էլեկտրոնային փոխանցման համակարգի միջոցով/ կամ ներբեռնել www.cfep.am կայքից:

6. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան 2021 թ. նոյեմբերի 22-ը ժամը 16.00-ը: Էլեկտրոնային եղանակով մրցութային առաջարկների ներկայացում չի թույլատրվում: Ուշացած հայտերը կմերժվեն: Հայտերը հրապարակավ կբացվեն հայտատուների նշանակված ներկայացուցիչների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր նախընտրում են ներկա գտնվել ստորև նշված հասցեում 2021 թ. նոյեմբերի 22-ին ժամը 16.00-ին:

7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

8. Վերևում հիշատակված հասցեն է`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (2-րդ հարկ, դահլիճ)
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ. 73,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690(27)
Վեբկայք` www.cfep.am
Էլ. հասցե` info@cfep.am
Հասցեատեր՝ Վարդան Պողոսյան /գնումների մասնագետ/
Տարընթերցման դեպքում հիմք ընդունել հայտարարության անգլերեն տարբերակը:
 

Նորություններ

18.09.2025 ԵՊՀ-ն՝ « ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ.ԵՊՀէքսպո-2025» ցուցահանդեսը:Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։«ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։... 12.09.2025 11 Նոր նախակրթարան է բացվել Երևանում Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 11 նոր նախակրթարաններ՝ Երևանի թիվ 140 և թիվ 91, Գայի անվան թիվ 129, Հ.Օշականի անվան թիվ.172 , Ա.Խանջյանի անվան թիվ 53, Ա.Արմենակյանի անվան թիվ 26, Ա.Սախարովի անվան թիվ 69, Կ. Զարյանի անվան թիվ117, Հ.Կարապենցի անվան թիվ 6, Հովհ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Ա. Մանուկյանի անվան թիվ.93 միջնակարգ դպրոցում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության... 10.09.2025 Նոր նախակրթարաններ` ՀՀ մարզերում Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 15 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»...